Յուրքանչյուր կնոջ երազանքն է զգալ մայրության բերկրանքը: Գեղեցկուհի քույրեր Իրինա եւ Լուսինե Թովմասյանները շատ երջանիկ են, երբ ամեն առավոտ արթնանում են իրենց փոքրիկների ձայներից: Լուսինեն NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց բնույթով ակտիվ, անվախ Արիանայի մասին:
«Արիանան իր ակտիվությամբ, եռանդով ինձ շատ է նման, բայց ի տարբերություն ինձ՝ ես մանուկ հասակում միշտ մայրիկիս հետեւից լացում էի: Փառք Աստծո, Արիանան այդպիսին չէ: Ես երբեմն աշխատանքի բերումով բացակայում եմ երկրից եւ շատ անհանգիստ կլինեի, որ նա լաց լիներ: Երբ հեռու եմ լինում նրանից, շատ եմ կարոտում, հատկապես այն, որ առավոտ կանուխ ինձ արթնացնում է»,- նշեց Լուսինեն:
Նրա խոսքով՝ փոքրիկ հրաշքը շատ է սիրում զբոսնել, խաղալ երեխաների հետ: Երեւանում նրա ամենասիրելի վայրերից է Շառլ Ազնավուրի հրապարակը:
Իսկ երեք գեղեցկուհիների մայր Իրինան օրվա ընթացքում ձգտում է ամեն ինչ հասցնել եւ ազատ ժամանակն անցկացնել իր դուստրերի հետ:
«Որքան էլ օրվա ընթացքում զբաղված լինեմ, հոգնեմ, միեւնույն է, ժպտում եմ, երբ տեսնում եմ աղջիկներիս: Ճիշտ է, երեք երեխա մեծացնելը, դաստիարակելը մեծ ջանք է պահանջում, բայց այդ հոգնածությունն այնքան հաճելի է, որ արժե: Երբ նրանց աչքերում ժպիտ ես տեսնում, կյանքով ես լցվում»,- ասաց Իրինան:
Իրինան եւ Լուսինեն իրենց երեխաների հետ հաճախ են հավաքվում տանը: Ինչպես գեղեցկուհի քույրերն են պատմում, «տանը տիրում է գժական մթնոլորտ»՝ երգ, պար, խաղեր եւ այլն…
«Նրանց հետ մեր օրը իսկական հրաշքի է վերածվում: Աննկարագրելի է այդ պահը, երբ բոլորս միասին ենք»,- նշեց Իրինան:
Նույն աննկարագրելի մթնոլորտն էր տիրում նաեւ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքի ժամանակ: Հատկապես, մեզ զարմացրեց Արիանայի քաջությունը: Նա ոչնչից չէր վախենում՝ խաղում էր շների հետ, վազվզում, ցատկոտում, սահում եւ այլն: Իսկ Իրինայի դուստրերը՝ Ալվինան եւ Մարիան, բնույթով ավելի հանգիստ, բայց երեխաներին բնորոշ ակտիվությամբ խաղում էին իրար հետ:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը