Հանրահայտ հայ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը շատ է սիրում նվերներ։ Իհարկե, այդ գործը բացարձակապես բոլորն են սիրում, սակայն հատկապես հաճելի է սիրելիից նվեր ստանալը։ Ո՞րն է ամենահետաքրքիր նվերը, որը դերասանուհուն մատուցել է իր ամուսին Նարեկ Հայկազյանը։
«Իմ ծննդյան օրն ամուսնուցս ոսկե մատանի ստացա։ Սակայն դա նրա ամենայուրօրինակ նվերը չէ։ Հիշում եմ, երկու-երեք տարի առաջ դուռը թակեցին։ Բացեցի, իսկ այնտեղ մի քանի տուփ կար՝ հսկայականից՝ փոքր։ Եւ յուրաքանչյուրում նվեր կար. փոշեկուլ, բլենդեր, էլեկտրական խառնիչ… Մոռացա ամենակարեւորը՝ տուփերի վրա գեղեցիկ ծաղկեփունջ կար։Ամուսնուս ակնարկը ես հասկացա։ Թեեւ հետագայում ինքն էլ ինձ ասաց. «Կինը հատկապես գեղեցիկ է խոհանոցում»։ Կատակ է, իհարկե, սակայն հետաքրիր էր», - պատմեց դերասանուհին NEWS.am STYLE-ի թղթակցին։
Ծովինարն անձամբ նվերների հարցում նման երեւակայություն չունի։ «Ամոթ է, իհարկե, սակայն ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչ եմ նվիրել անցայլ տարի Սբ. Վալենտինի օրը։ Սովորաբար նվիրում եմ տղամարդու կոսմետիկայից մի բան։ Պարզապես ձգտում եմ օգտակար մի բան նվիրել», - պատմում է Ծովինարը։
Թեեւ Նարեկի ծննդյան օրերից մեկին դերասանուհին աչքի է ընկել. «Հավաքեցի բոլոր ընկերներին ռեստորանում, իսկ երեկոյան զանգեցի ամուսնուս եւ ստեցի։ Ասացի, որ ինչ-որ մի ռեժիսոր նրա հետ զրուցել է ցանկանում եւ նշեցի ժամն ու տեղը։ Նա եկավ, ներս մտավ։ Դահլիճում մութ էր։ Եվ հանկարծ բոլորս սկսեցինք գրկել նրան։ Դա ամենալավ անակնկալն էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին