Ֆրանսիացիները սննդի պատրաստմանը վերաբերվում են որպես արվեստի, իսկ ուտելու գործընթացին՝ որպես սրբազան գործողության եւ իսկական հաճույք են ստանում դրանից։ Նույնիսկ շատ ցածր կալորիականությամբ սննդակարգը ֆրանսիացի դիետոլոգների ձեռքում վերածվում է արվեստի գործի: Հավանաբար այդ պատճառով ֆրանսիական սննդակարգը այդպիսի ժողովրդականություն է վայելում:
Ըստ էության, սա բուսասպիտակուցային սննդակարգ է, որը նվազագույնի է հասցնում միաժամանակ ճարպերի եւ ածխաջրերի քանակը: Այդ պատճառով զարմանալի չէ, որ այն շատ արդյունավետ է եւ թույլ է տալիս 2 շաբաթվա ընթացքում քաշը նվազեցնել 7-8 կգ-ով: Խորհուրդ է տրվում հնարավորինս շատ սովորական կամ հանքային ջուր խմել, բացառելով մնացած բոլոր ըմպելիքները (բացի նրանցից, որոնք նշված են ճաշացանկում): Արգելված են բոլոր խմորային արտադրանքները, շաքարը, աղը եւ ալկոհոլը: Պնդում են, թե այս սննդակարգը արագացնում է նյութափոխանակությունը եւ դրանից հետո չեն գիրանում: Դրա արդյունավետության բարձրացման համար կարեւոր է հետեւել սննդի ընդունման հերթագայությանը, խիստ ռեժիմ պահպանելով: Եվ արանքում ոչ մի բան չուտել:
Օր 1
Նախաճաշ. սեւ սուրճ
Ճաշ. 2 ձու, հազարով աղցան, լոլիկ:
Ընթրիք. Մի կտոր ոչ ճարպոտ խաշած միս, հազարով աղցան:
Օր 2
Նախաճաշ. Սեւ սուրճ, չորահաց:
Ճաշ. Մի կտոր խաշած միս:
Ընթրիք. Խոզապուխտ կամ խաշած երշիկ առանց ճարպի, հազարով աղցան:
Օր 3
Նախաճաշ. սեւ սուրճ, չորահաց:
Ճաշ. Բուսական յուղով տապակած գազար, լոլիկ, մանդարին կամ նարինջ:
Ընթրիք. 2 ձու, ոչ ճարպոտ երշիկ, հազարով աղցան:
Օր 4
Նախաճաշ. Սեւ սուրճ, չորահաց:
Ճաշ. ձու, թարմ գազար, պանիր:
Ընթրիք. մրգային աղցան, մածուն:
Օր 5
Նախաճաշ. քերած գազար կիտրոնի հյութով:
Ճաշ. խաշած ձուկ, լոլիկ:
Ընթրիք. մի կտոր խաշած միս:
Օր 6
Նախաճաշ. սեւ սուրճ:
Ճաշ. խաշած հավ, հազարով աղցան:
Ընթրիք. Մի կտոր խաշած միս:
Օր 7
Նախաճաշ. թեյ:
Ճաշ. խաշած միս, մրգեր:
Ընթրիք. ոչ ճարպոտ խոզապուխտ կամ երշիկ:
Երկրորդ շաբաթը` առաջինի կրկնությունը
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում