«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նորաձեւ ինտերվալային քաղց. կողմ եւ դեմ

21:25, 14 փետրվարի

Ինտերվալային քաղցը մեծ տարածում է ստանում՝ խոստանալով ցնցող արդյունքներ, առանց հատուկ ջանքերի եւ խիստ սննդակարգերի։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը եւ շատ շատերը հետեւում են ինտերվալային քաղցելուն, ընդ որում՝ ինֆլյուենսերները, աջ ու ձախ, գովաբանում են այն, իսկ համապատասխան հավելվածները առաջարկում են մոտիվացիոն տեղեկություններ։

Ինտերվալային քաղցելու առաջին բեկումնային վարկածը 5։2 դիետան է, որը հանրայնացրել է Մայքլ Մոսլին 2012թ-ին․ այն ենթադրում է ամենօրյա կալորիաների կրճատում մինչեւ 500 եւ 300 (կախված սեռից)՝ շաբաթը երկու օր անընդմեջ։ Հիմա ուժի մեջ է մտնում ավելի քիչ արմատական ռեժիմը՝ ժամանակի առումով սահմանափակ սնունդ, որի դեպքում դուք պարզապես երկարացնում եք գիշերային քաղցը առնվազն մինչեւ 12 ժամ։ Դա կարող է նշանակել ինչ ասես՝ վաղ ընթրիքից հետո մի բան ուտելուց մինչեւ 16։8 վարկածը՝ մինչեւ ժամը 8-ը ամբողջ սննդի ընդունման կրճատում։

Տրամաբանությունն այն է, որ այն ժամանակներում, երբ մենք որսորդներ էինք եւ մեր օրգանիզմի համակարգերը զարգանում էին, որպեսզի հավասարակշռված աշխատեն, սուպերմարկետների եւ արդյունաբերական արտադրության մթերքների բացակայությունը նշանակում էր, որ քաղցելը երբեմն բնական էր։ Կարծիք կա, որ ինտերվալային քաղցելը կարող է օգնել մեզ վերալիցքավորել այդ համակարգերը, հաղթել հիվանդություններին եւ ավելի երկար ապրել, գրել է Guardian-ը։

Հարավային Կարոլինայի համալսարանի կենսաբան Վալտեր Լոնգոն մոտ 30 տարի ուսումնասիրել է կյանքի տեւողությունը եւ քաղցելու ազդեցությունն օրգանիզմի վրա։ Նա ցույց է տվել, որ քաղցելը կարող է կանխել դիաբետը եւ բարձրացնել քաղցկեղի թերապիայի արդյունավետությունը (չնայած այս ոլորտում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ)։ Իսկ ի՞նչ կասեք միջին տարիքի անհանգստացած մարդկանց մասին, որոնք ձգտում են առողջ ծերության։ «Դա կարող է մեծ նշանակություն ունենալ, բայց ամեն բան կախված է այն բանից, թե ինչպես կանեք դա»,- ասում է նա։

Ուորիքի համալսարանի բջջային կենսաբանության պրոֆեսոր Իոանիս Նեզիսը ուսումնասիրում է քաղցելու բջջային էֆեկտները։ «Իմ հետազոտությունները կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես է քաղցելն ակտիվացնում աուտոֆագիա կոչվող մեխանիզմը, որը պատասխանատու է բջիջների ներսում վնասված սպիտակուցների վերամշակման համար»,- ասում է նա։ «Դա օգտակար է, որովհետեւ ձեր բջիջները դառնում են մաքուր եւ ավելի լավ են գործում»։

Բրիտանական սննդակարգային ասոցիացիայի սննդաբան Էշլինգ Փիգոտը այնքան էլ վստահ չէ։ Նրա խոսքով՝ չնայած պոտենցիալը տպավորիչ է, «դա ընդամենը եւս մեկ գաղափար է կամ սննդակարգ, որը փաթեթավորված է փոքր-ինչ այլ ձեւաչափով։ Դա եւս մեկ մեթոդ է կամ գործիք կալորիաների սահմանափակման համար, բայց դա կախարդական փայտիկ չէ»։

Ի՞նչ է սա անում ձեր մետաբոլիզմի հետ

Քաղցելը բարձրացնում է օրգանզիմի մարսելու եւ սնունդից սննդարար նյութեր ստանալու ունակությունը՝ առանց արյան մեջ շաքարի, ճարպերի, բորբոքումների եւ ինսուլինի մակարդակի բարձրացման։ «Մետաբոլիզմը փոխվում է, որովհետեւ ձեր մարմինը սկսում է օգտագործել ձեզ մոտ առկա ճարպային նստվածքները էներգիայի արտադրման համար»,-ասում է Նեզիսը։ Մինչդեռ, երբ աղիները չեն մարսում սնունդը, կարեւորագույն միկրոբիոմը թարմացվում է, ինչը հանգեցնում է օգտակար մանրէների բարգավաճմանը, որն էլ իր հերթին՝ մարսողության, իմունային ֆունկցիայի, տրամադրության, զարկերակային ճնշման բարելավման եւ այլն։

Արդյո՞ք բոլորը պետք է անեն սա

Ոչ։ Քաղցելը օգտակար է ոչ բոլորին, մանավանդ երեխաներին, հղիներին կամ նրանց, ովքեր տառապում են սննդային վարքի խանգարմամբ։ Շատ հիվանդություններ կարող են դառնալ ռիսկային, ներառյալ ցածր արյան ճնշումը, սակավարյունությունը, թուլացած իմունիտետը եւ ստամոքսի, աղիների կամ լեղապարկի հետ կապված խնդիրները։ Երբ մենք ուտում ենք, մեր լեղապարկը լեղի է ուղարկում մարսողական տրակտ, երբ մենք քաղցում ենք, այն երկար ժամանակ լեղին պահում է ներսում։ Այն կարող է խտանալ եւ գոյացնել «նստվածք լեղապարկում» կամ քարեր, որոնք կարող են փակել լեղու հոսքի ճանապարհը եւ առաջ բերել լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ»։

Ո՞ր տարբերակն ընտրել

Ինտերվալային քաղցելու երկարաժամկետ տվյալներ չկան, ուստի շատ բան կախված է այն կարծիքից, որն աշխատում է յուրաքանչյուր մարդու համար։ Բայց բոլորը համաձայն են այն մտքին, որ սննդի ընդունումը քնելուց մի քանի ժամ առաջ կօգնի լավ քնել։

Նեզիսը կարծում է, որ 16։8 քաղցելը, որը սովորաբար նշանակում է նախաճաշի բացակայություն, տալիս է բոլոր առավելությունները։ Նրա խոսքով՝ դուք կարող եք անվտանգ քաղցել մինչեւ 20 ժամ, եթե դա ձեզ հարմար է։

Լոնգոն, մյուս կողմից, խորհուրդ է տալիս ամենօր քաղցել միայն 12 կամ 13 ժամ։ «Նախաճաշը բաց թողնելը կապված է կյանքի տեւողության կրճատման, սիրտ-անոթային հիվանդությունների ավելացման եւ շատ այլ խնդիրների հետ»,-ասում է նա,-«Այն, ինչ դուք ուտում եք ժամանակի առումով սահմանափակ ձեւով, չի նշանակում, թե դա օգտակար է ձեզ համար»։

Կարելի՞ է արդյոք օգտագործել կալորիաների սովորական քանակությունը սնունդ ընդունելու շրջանում

Կասկած չկա, որ եթե դուք ավելի քիչ կալորիաներ օգտագործեք, դրանից արդեն օգուտ կլինի։ Ցածր կալորիական սննդակարգերը երկարացնում են կյանքը եւ բարելավում սիրտ-անոթային համակարգի առողջությունը, ուղեղի աշխատանքը, հոգեկան առողջությունը եւ իմունային համակարգը։ «Դա 100 տոկոսով հաստատված է կենդանիների օրինակների վրա, եւ մենք կարող ենք դա տեսնել աշխարհի մի քանի շրջաններում, որտեղ մարդիկ սպառում են ավելի քիչ կալորիաներ եւ 100 տարուց ավելի են ապրում»,- ասում է Նեզիսը։

Լոնգոյի հետազոտությունների համաձայն՝ դուք, հավանաբար, կնիհարեք քաղցելուց, անգամ եթե ընդհանուր առմամբ նույնքան կալորիաներ օգտագործեք։ «Ես չեմ կարծում, թե մարդիկ պետք է հաշվեն կալորիաները, դա անիմաստ է։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է հարցնեն. ճի՞շտ եմ արդյոք ես սնվել»։ Քաղցելը ոչ մի դեպքում չպետք է դիտարկել որպես անառողջ սննդի չարաշահման միջոց։ «Դա ձեզ վտանգավոր վիճակի մեջ կդնի, հատկապես եթե բաց թողնեք նախաճաշը։ Քսան տարի հետո դա կարող է աղետի վերածվել»։

Ինչպե՞ս հաղթահարել քաղցի նոպան

Նեզիսը խորհուրդ է տալիս ջրի մեջ արոմատիզատոր ավելացնել՝ կիտրոնի հյութ, նարնջի կամ վարունգի կտորներ, որպեսզի համեղ լինի»։ Ընդհանուր առմամբ, խմելու ջուրը ձեզ կուշտ լինելու զգացողություն կհաղորդի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել