Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Բեթթին նոր սերնդին հրավիրում է պարելու հաղթանակի պարը. երգչուհին՝ իր նոր նախագծի մասին (ֆոտո)

19:41, 12 մայիսի

Դրական, պայծառ, արեւոտ, խելացի Բեթթին շուտով կներկայացնի իր «Նոր սերունդ» նախագիծը, որի նպատակն է ուրախություն եւ ժպիտներ սփռել ամենուր։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, տաղանդավոր երգչուհին պատմեց իր նոր ծրագրի մասին։

««Նոր սերունդ» նախագիծը բաղկացած է 3 երգերից՝  «Նոր սերունդ», «Հաղթանակի պար» եւ «Betty world»։ Ռիթմիկ, աշխույժ երգերը հենց նոր սերնդի մասին են, քանի որ մենք ենք ապագան այս աշխարհի։ Պետք է լինենք դրական, որպեսզի աշխարհում գերիշխի ուրախությունը, քանի որ հաջողության առաջին գրավականը խինդն ու ժպիտն են։ Նախագծի գաղափարն է «Բեթթին հրավիրում է նոր սերնդին պարելու հաղթանակի պարը»։ Այս կարգախոսով ենք մենք առաջնորդվում եւ իմ ընկերների հետ փորձում ենք բոլորին փոխանցել մեր դրական էներգիան, որ բոլորն էլ ժպտան եւ ուրախանան»,- ասաց Բեթթին։

Գեղեցկադեմ երգչուհին իր հասակակիցներին խորհուրդ է տալիս ուսումնասիրել տարբեր գիտություններ, տեղեկացված եւ կրթված լինեն, զբաղվեն նաեւ սպորտով, քանի որ նման մարդիկ ամեն ինչում հաջողակ են։

Բեթթին բացի իր հիմնական զբաղմունքներից (նա եւ երգում է, եւ իր ուժերն է փորձում որպես հաղորդավար), հետաքրքրված է նաեւ աստղագիտությամբ եւ ֆիզիկայով. «Դրանք իմ ամենասիրած գիտություններն են։ Ցանկանում եմ խորանալ այդ գիտությունների մեջ եւ ստանալ ֆիզիկոսի կոչում։ Ես շատ եմ սիրում այն առարկաները, որոնք կապված  են աշխարհի, երկիր մոլորակի հետ։ Իմ ցանկություններից է տեսնել այլմոլորակայիններին եւ ծանոթանալ նրանց մշակույթին ու կենցաղին։ Բացի այդ կցանկանայի տարբեր գյուտեր անել, որպեսզի մեր մոլորակը դարձնեմ էլ ավելի զարգացած»։

Նախագծի «Նոր սերունդ» երգի տեսահոլովակը վերջերս է նկարահանվել, որին NEWS.am STYLE-ը նույնպես ներկա է եղել։ Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը եւ Ալիսա Դարփինյանը։ Տեսահոլովակում, որի ռեժիսորը Արեն Բայադյան է, Բետին ներկայանալու է երեք կերպարներով, որոնց հեղինակն է ոճաբան Արամ Նիկոլյանը։ Իսկ պարային մասի պատասխանատուն Քրիստինա Հովակիմյանն է։

«Նկարահանումներն անցում են շատ լավ, ես շատ գոհ եմ։ Առաջին անգամ եմ համագործակցում Բեթթի հետ։ Միշտ դժվար է երեխաների հետ աշխատել, բայց նրա դեպքում հետաքրքիր է անցնում։ Նա ունի արտիստիզմ, որն ինձ շատ է դուր գալիս։ Տեսահոլովակում Բեթթիին այլ կերպարով ենք ներկայացնելու։ Մեր նպատակն է ցույց տալ, որ մենք ունենք ամուր, ուժեղ, խելացի, պայծառ նոր սերունդ, որոնք ապագայի մեծ հեռանկարներ ունեն։ Եվ այս ամենը մենք հետաքրքիր լուծումներով ենք ներկայացնելու»,- ասաց ռեժիսոր Արեն Բայադյանը։ 

Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մայիսի վերջին։ Ավելացնենք, որ նախագծի վրա աշխատել են Մարտին Միրզոյանը, Գարիկ Պապոյանը, Դավիթ Բադալյանը եւ ուրիշներ։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել