Ջրային կռիվները, խորհրդային տիեզերանավեր հիշեցնող շենքերն ու նարդու շրխկոցը կյանք են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին։ Այսպես է սկսում իր հոդվածը բրիտանական The Guardian պարբերականը, որն իր «Քաղաքներ» բաժնում այս անգամ ներկայացրել է Երեւանը։
Հոդվածի հեղինակ հայուհի Լիանա Աղաջանյանը, որն այժմ ապրում է Դեթրոիթում, որոշել է պատմել եւ նկարագրել Երեւանին բնորոշ ամենակոլորիտային երեւույթները՝ սկսելով նարդի խաղացող տղամարդկանցից։ Լիանան զառերի ձայնը բնորոշում է որպես քաղաքին հատուկ աղմուկի մի մաս։

Լրագրող Լիանայի աչքերով՝ որքան էլ Երեւանում կանաչ տարածքները պակասեցրել եւ դրանց տեղում շինություններ, խանութներ են կառուցել, կանաչապատ Երեւանը չի կորցրել իր դիմագիծը շնորհիվ ակտիվիստների, որոնք պայքարում են դրա համար։ Նա նաեւ նշում է, որ չնայած հեծանիվների համար առանձնացված ուղիներ չկան, բայց հեծանիվ նախընտրողների թիվը օրեցօր ավելանում է։

Իսկ ինչերն են զարդարում քաղաքը կամ աղավաղում դրա տեսքը։ Իհարկե, շինություններն ու ճարտապետական կոթողները։ Որպես Երեւանի լավագույն շենք Լիանան նշում է 1983-ին բացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որն ասես խորհրդային տիեզերանավ լինի։ Համալիրի համերգասրահում ելույթ են ունեցել աշխարհահռչակ արտիստներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը։ Իսկ Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի շենքը եւ նման «էլիտար» կառույցները, Լիանայի կարծիքով, աղավաղում են Երեւանի տեսքը։

Քաղաքում, որը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը, կարելի է շատ հեշտ ու արագ նոր ծանրություններ հաստատել, ընկերներ ձեռք բերել, քանի որ հայերը չափազանց հյուրասեր են. «Բարում ձեզ պետք է ընդամենը մի քանի րոպե անծանոթ մեկի հետ մտերմանալու համար»,- նշում է Լիանան։

Երեւանի այցեքարտը համարվող վայրերից հեղինակի ցուցակում է հայտնվել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաները կենտրոնը, որտեղ հազարավոր պատանիներ ստանում են համակարգչային, անիմացիոն, լուսանկարչական եւ մի շարք այլ կարեւոր գիտելիքներ։

Լրագրողը չի մոռացել նաեւ երեւանյան street style-ի եւ street art մասին։ Առաջինի դեպքում լրագրողը նշել է, որ հայ երիտասարդները դանդաղ, բայց փոխում են իրենց ճաշակը՝ պաշտոնական եւ գործնական հագուստից անցնելով ավելի գունավոր ոճերի։ Իսկ Street art-ն ըստ նրա, նոր երեւույթ է Երեւանում, բայց քաղաքի շենքերի վրա արդեն կարելի է տեսնել հայ մեծանուն գրողների, երգահանների եւ դերասանների պատկերներ։

Լինելով հայուհի՝ Լիանան չի շրջանցել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության թեման։ Չէ որ երեւանցիները մշտապես հիշում եւ մտածում են դրանց մասին։ «Օրինակ՝ անցյալ ամիս Արցախում սկսված ռազմական գործողությունների ժամանակ երեւացիները մեծաթիվ օգնություն էին ուղարկել Ստեփանակերտ, որտեղ 4-օրյա բախումների պատճառով զինվորներ մահացան»,- գրում է նա։
Իսկ Ցեղասպանության թեմայի մասին հեղինակը նշել է 1965 թվականին Երեւանում տեղի ունեցած ցույցերը, որոնց ընթացքում ցուցարարները առաջին անգամ պահանջեցին Խորհրդային միությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Երեւանում կառուցել զոհերի հիշատակին հուշարձան, որը դարձավ ուխտատեղի համայն հայության համար։

Որպես ամփոփում հեղինակը մի քանի խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին. «Եթե Երեւանում լինեք հուլիսին, չզարմանաք, որ ձեզ կարող են ոտքից գլուխ ջուր անել, քանի որ Զատիկից 14 շաբաթ անց հայերը նշում են Վարդավառ տոնը, որի ընթացքում երեխաներն ու պատանիները անցորդների վրա ջուր են շաղ տալիս։ Վարդավառը մեծ շուքով տոնում են Կարապի լճում, ուր ցատկեց Քանյե Ուեսթը անցյալ տարի երեւանյան համերգի ժամանակ»։

Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»