1. Նա կարող է քնել անկողնու լայնքով, գալարաձեւ փաթաթվելով ծածկոցի մեջ, մի բարձը դնելով փորի տակ, մյուսը` գլխի: Երբ դուք մեր կողքին չեք, մենք միշտ այդպես ենք քնում:
2. Չի արթնանում առավոտվա 4-ին «Ֆորմուլա-1»-ի մեքենաների սուլոցից Ավստրալիայի Գրան-պրիի հեռարձակման օրը:
3. Նա կարող է իր համար գնել աշխարհում ամենափոքր աղբարկղը, եւ միեւնույն է` այն միշտ կիսադատարկ կլինի: Չէ որ ոչ մեկը դրա մեջ գարեջրի շշեր եւ տոննաներով խոշոր եղջերավոր անասունների ոսկրեր չի նետի:
4. Նրա կատուն անցնում է սեղաններով եւ անկողիններով գլուխը հպարտորեն բարձր պահած, ոչ թե ապրում է բազմոցի տակ` վայրի սթրեսի եւ ստորացման մեջ:
5. Սննդակարգի հետեւելիս նա տանտալոսյան տառապանքներ չի ապրում` բաց անելով սառնարանը: Ամենագայթակղիչ բանը, որ նա այնտեղ կգտնի, կես կիլո նիհարեցնող օշինդրի ծլարձակած սերմերն են: Եվ ոչ մի այլասերության կանչող նրբերշիկ, անամոթ պելմեն կամ գայթակղիչ երշիկ:
6. Նա կանոնավորապես զբաղվում է առավոտյան մարմնամարզությամբ, որովհետեւ ոչ ոք աչքերը չի չռում նրա թռվռացող կրծքին, կարմիր դեմքին եւ հնացած մարզատաբատին:
7. Նա կարող է Love Radio լսել, այո: Love Radio, գրողը տանի: Ամբողջ բարձրությամբ, առանց դեմքին պատրաստ պահելու զղջացող արտահայտություն. «չէ, ինչ ես ասում, ես էլ լուրջ չեմ ընդունում այս երաժշտությունը»:
8. Կարող է մտնել ծանոթությունների կայքեր (հենց այնպես, հետաքրքրությունից), առանց անհանգստանալու, որ որեւէ ավելորդ առաջադեմ օգտատեր իրեն անակնկալի կբերի դրանում:
9.Նա թեթեւորեն է տեղաշարժվում բնակարանով, առանց անընդհատ բախվելու Իսկական Տղամարդու տուն-թանգարանի հսկայական ցուցանմուշների` սնոուբորդների, շաղափիչների, անվադողերի, եւ բոլգարկաների:
10. Նա երջանիկ համոզվածություն ունի, որ բոլգարկաները բոլգարների էգերն են:
11. Նա կարող է քնից առաջ դեմքին եւ մարմնին առավելագույնս գարշահոտ նյութեր քսել, չանհանգստանալով, թե իր դեմքն ու մարմինը ինչ համ կունենան, եթե ինչ-որ մեկը պատրաստվում է հերթապահորեն համբուրել դրանք:
12. Նա գիտե, որ եթե կրունկի մեջ եղունգի կտոր է խրվել, իր հարազատ, իմունոհամատեղելի կտորն է:
13. Զուգարանում վերցված տպագիր արտադրանքի նմուշը (որը վերցվել է զուտ պատահաբար, մենք հո չենք կարդում զուգարանում) կանացի քնքուշ ամսագիր կլինի կամ էլ վատագույն դեպքում կանացի նողկալի վեպ, ոչ թե 2000-ի բջջային հեռախոսների կատալոգը:
14. Նրան չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը, չի զանգում քո մայրը…
15. Նա կարող է փողոցից ընտրել եւ իր տուն տանել տղամարդկանց եւ կատուների:
16. Համակարգչի փչանալու դեպքում նա կանչում է խելացի, համակրելի եւ ամաչկոտ նախկին համակուրսեցուն: Նրան թեյ է հյուրասիրում, սեղանի մոտ նստում է կարճ խալաթով, վայելելով նրա վարդագունող ականջները: Ոչ թե ամիսներով լսում է, թե դա տղամարդկային աշխատանք է, որն ինչ-որ մեկը կանի, հենց որ ժամանակ լինի:
17. Նա դադարում է ուշանալ, որովհետեւ ոչ ոք վայրկենաչափով չի չափում նրա հավաքների ժամանակը:
18. Ծաղիկներ բերելով տուն` նա անհանգստանում է, թե որքան կդիմանան դրանք, ոչ թե` ինչպես բացատրել, թե որտեղից են հայտնվել դրանք:
19. Լվացվում է, առանց տառապելու կասկածներից. ճիշտ է արդյոք, որ բոլոր տղամարդիկ երբեմն միզում են լվացարանի մեջ:
20. «Ընթրիք» բառը լսելիս մտածում է ռեստորանի մասին, ոչ թե սուպերմարկետի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել