Առաջին մակարդակ. երբ դու ճշմարտությունն ես ասում ինքդ քո մասին: Ինձ համար դա հսկայական խնդիր էր, որովհետեւ ես երկար, երկար տարիներ խաբում էի ինքս ինձ: Դժվար է պատկերացնել մարդու, որը խաբում է ինքն իրեն, բայց դա այնքան հեշտ է ստացվում, ես դա արել եմ երկար ժամանակ:
Ճշմարտությունն ասել կարողանալու երկրորդ մակարդակն այն է, երբ դու ինքդ քեզ ճշմարտությունն ես ասում մեկ այլ մարդու մասին: Պատահել է, որ ես ինձ խաբել եմ նաեւ այլ մարդկանց վերաբերյալ` երկար, երկար տարիներ: Օրինակ, երկար տարիներ ես ինքս ինձ ասել եմ, թե ռոմանտիկական սիրով սիրում եմ այն մարդուն, որի հետ էի: Երբ ես սկսում էի մտածել, թե դա այդպես չէ, երբ ես ինձ թույլ էի տալիս այսպիսի բան երեւակայել. «Լսիր, գուցե դու այլեւս չես սիրում նրան», իմ ներքին ձայնն ասում էր. «Հիմար մի եղիր, իհարկե դու սիրում ես նրան»: Որովհետեւ ես այդպես պետք է մտածեի: Ինձ համար դա այդպես պետք է լիներ: Այսպիսով, ես երկար ժամանակ խաբում էի ինձ, մինչեւ որ մի օր ինքս ինձ ճշմարտությունն ասացի: Ես դա նույնիսկ բարձրաձայն չասացի, ուղղակի ասացի ինքս ինձ, ինչն ինձ համար հսկայական արգելք հաղթահարել էր:
Ճշմարտությունն ասել կարողանալու երրորդ մակարդակը, երբ ես իմ մասին ճշմարտությունն եմ ասում այլ մարդու, այսինքն` մոտավորապես այն, ինչ հիմա եմ անում:
Չորրորդ մակարդակը, երբ ես այլ մարդու մասին ճշմարտությունն եմ ասում հենց իրեն. իմ ճշմարտությունը, իհարկե, ոչ թե զուտ ճշմարտությունը: Զուտ ճշմարտություն օբյեկտիվորեն գոյություն չունի, բայց ես այլ մարդու մասին իմ ճշմարտությունը ներկայացնում եմ իրեն:
Ճշմարտությունն ասել կարողանալու հինգերորդ մակարդակը երբ դուք բոլորին ճշմարտությունն եք ասում ամեն ինչի մասին: Եթե դուք կարող եք անել այդ հինգ քայլը, դուք հինգ քայլ կմոտենաք երկնքին, որովհետեւ երկինքը (դադար) այլեւս խաբելու կարիք չունի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ