Գինու մասին հոդվածների լրագրող եւ JancisRobinson.com ազդեցիկ առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Թամլին Քուրինը Լոնդոնում անցկացվող Food and Drink Awards 12-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Խմիչքների թեմայով տարվա հեղինակ»: Այս ակնառու ճանաչումը նախորդ տարի Հայաստան կատարած նրա ճանապարհորդության արդյունքն էր, որտեղ նա հարյուրից ավելի գրառումներ էր արել եւ մի քանի ամսագրային հոդվածներ գրել, որոնք արտացոլում էին հայկական գինեգործության մշակույթի հարստությունն ու բազմազանությունը:
«Սա նրա ամենավառ աշխատանքն է, որը նվիրված է այն երկրին, որը հուզել է նրա հոգին: Դրանում ներկայացված գրառումները նվիրված են ոչ միայն գինուն, այլեւ պատմությանը, մշակույթին, հողին եւ, առաջին հերթին, մարդկանց: Այն ընթերցելիս հասկանում ես, թե ինչու արժե գրել եւ կարդալ գինու մասին: Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ կա ձեր բաժակում: Խոսքն այն ամենի մասին է, ինչը հանգեցրել է դրա հայտնվելուն»,-գրում է JancisRobinson պորտալը։
Թամլինի համար այս տիտղոսը հնարավորությունների նոր հորիզոններ է բացում գինիների մասին հետազոտությունների եւ հրապարակումների համար: Սակայն, թերեւս, առավել նշանակալիցն այն է, որ այս մրցանակը պատվում է ոչ միայն հեղինակին, այլեւ նրա ոգեշնչմանը։ Այս արժանի մրցանակը հավելյալ կշիռ է հաղորդում հայկական գինիներին, դրանց ավանդույթներին եւ որակին։
Նախկինում Թամլինը NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում կիսվել էր Հայաստան կատարած ուղեւորության մասին իր տպավորություններով, որտեղ առանձնացրել էր մի քանի առանցքային կետեր, որոնք առանձնապես խորը հետք են թողել իր վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով