Ձեզ քաջ ծանոթ է այն իրավիճակը, երբ մարդիկ, որոնք տեւական ժամանակ եղել են սիրային հարաբերություններում, բայց բաժանվել են, շարունակում են շփումը, սակայն արդեն այլ հարթության վրա։ Ինչով է դա վտանգավոր։
1․Հոգեբանական ապրումներ
Նոր Զելանդիայի Օքլենդ համալսարանի գիտնականները պարզել են, որ նախկին սիրեցյալների հետ հետագա շփումը կարող է հոգեբանական խանգարումների պատճառ լինել։ Փորձի ընթացքում պարզվեց, որ տղամարդիկ հաճախ պահպանում են նախկինների հետ իրենց հարաբերությունները սեքսի համար, մինչդեռ աղջիկները ձգտում են նախկին սիրեցյալներին էմոցիոնալ կապվածության պատճառով։
2․Հնարավոր չէ նոր հարաբերություններ ստեղծել
Նախկինների հետ շփումը «ճահճային» է։ Դու սկսում ես ապրել՝ վերհիշելով ձեր լավագույն ակնթարթները, իսկ կանոնավոր շփումը լրացուցիչ խթան է հանդիսանում և առաջացնում անպետք մտքեր։ Եթե անցյալը բաց չթողնես և չբացվես նոր ծանոթությունների համար, վտանգ կա, որ կարող ես դոփել նույն տեղում։
3․Վտանգում ես նրա անձնական կյանքը
Եթե քո նախկին ընկերը կարողացել է դասավորել իր անձնական կյանքը և սկսել է հանդիպել մեկ այլ օրիորդի հետ, ապա դու պետք է հասցնես նվազագույնի ձեր շփումը, հատկապես, եթե դեռ զգացմունքներ ունես։ Այլապես դու միայն կբարդացնես քո վիճակը, քանի որ վերքդ դեռ ամբողջովին չսպիացած՝ նրա նոր ընկերուհու խանդի պատճառը կարող ես դառնալ։ Եթե դու գնահատում ես նրա ընկերությունը, ապա երջանիկ լինելու հնարավորություն տուր նրան։
4․Դուք երբեք ընկերներ չեք լինի
Շատ հազվադեպ է «նախկինների» միջև անցյալի հիշողությունների հիման վրա անկեղծ ընկերություն ստեղծվում։ «Արի ընկերներ մնանք» արտահայտությունը հրաժեշտ է և ոչ իրական ընկերության առաջարկ․ սա պետք է հասկանան բոլորը։ Եթե դուք երկուսդ էլ ընտրել եք ձեր ճանապարհները և ստեղծել նոր ընտանիքներ, ապա ձեր հանդիպումներով մեծ ռիսկի եք դիմում արթնացնել վաղուց մոռացված զգացմունքները՝ հատկապես ալկոհոլի ազդեցության տակ։ Շփվել նախկինների հետ նշանակում է, քայլել անդունդի եզրին․ կարող եք սայթաքել և ոչնչացնել ոչ միայն ձեր և նրա, այլ նաև ձեր սիրելիների կյանքը։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը