Ռայան Գոսլինգը, Հյու Ջեքմանը եւ այլ գեղեցկադեմ տղամարդիկ հայտնվել են 2016-ի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշոմ, ըստ Paris Match–ի:
Պարբերականի ցուցակում են հայտնվել թե հոլիվուդյան սեքս խորհրդանիշները, թե ֆրանսիացի համակրելի տղամարդիկ
Ռայան Գոսլինգ
Վարկանիշի առաջին հորիզոնականում 35-ամյա կանադացի դերասան Ռայան Գոսլինգն է, որը մայիսին երկրորդ անգամ է հայր դարձել. դերասանի կինը՝ Եվա Մենդեսը, նրան դուստր է պարգեւել:
2. Գաել Գարսիա Բերնալ
37-ամյա մեքսիկացի դերասանը իր տաղանդի ու համառության շնորհիվ դարձել է համաշխարհային աստղ: 2000-ին, երբ դեռ ուսանող էր, Գաել Գարսիա Բերնալը ընդունել էր ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիթուի առաջարկը եւ նկարահանվել նրա Amores perros ֆիլմում: Անհավանական հաջող դեբյուտից հետո Բերնալին նկատեցին թե կինոքննադատները, թե հանդիսատեսը, ու նա նկարահանումների բազմաթիվ առաջարկներ ստացավ:
3. Գասպար Ուլել
31-ամյա հմայիչ ֆրանսիացի Գասպար Ուլելը հայտնվել է վարկանիշի երրորդ հորիզոնականում: Հիմա Ուլելը Կաննում միանգամից երկու ֆիլմ է ներկայացնում իր մասնակցությամբ՝ La danseuse («Պարուհին») ու Juste la fin du monde («Սա ընդամենը աշխարհի վերջն է»): Բացի դրանից նա Chanel ապրանքանիշի պարֆյումի դեմքն է, իսկ 2005-ին նա դարձել է «Սեզար»-ի մրցանակակիր՝ որպես «ամենախոստումնալից դերասան»:
4. Ջեյմի Դորնան
34-ամյա Ջեյմի Դորնանին համաշխարհային ճանաչում է բերել նրա դերը «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ դրամայում:
5. Քամիլ Լակուր
31-ամյա ֆրանսիացի լողորդ Քամիլ Լաքուրը աշխարհահռչակ դարձավ 2012-ին Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերից հետո: Մարզիկն իր ուժերը փորձել է նաեւ որպես մոդել, ու ի ուրախություն երկրպագուների՝ նկարահանվել է ներքնազգեստի մի քանի գովազդարշավներում: Մեկնաբանությունները ավելորդ են՝ դիտեք լուսանկարները
6. Ջոն Կորտախարենա
Իսպանացի մոդել Ջոն Կորտախարենան աշխարհի ամենահայտնի տղամարդ մոդելներից է: 2009-ին նա նկարահանվել է Թոմ ֆորդի «Միայնակ տղամարդը» ֆիլմում, որտեղ կատարել է գեյ մարմնավաճառ Կառլսոնի դերը: Բացի դրանից 31-ամյա Ջոնը Մադոննայի սիրելին է ու երկու անգամ դարձել է նրա տեսահոլովակների հերոսը:
7. Ադամ Լիվայն
Maroon 5 -ի մենակատար ու Victoria's Secret ապրանքանիշի երկրպագու 37-ամյա Ադամ Լիվայնը արդեն երկար տարիներ արդարացիորեն հայտնվում է «ամենա- ամենա» ցուցակներում:
8. Իդրիս Էլբա
Խարիզմատիկ բրիտանացի դերասան Իդրիս Էլբան՝ «Լյութեր» սերիալի աստղը զբաղեցնում է վարկանիշի ութերորդ հորիզոնականը:
9. Լորան Դելաուս
Լորան Դելաուսը 46-ամյա ֆրանսացի լրագրող ու հեռաուստավարող է, որի հմայքը ապահովում է նրա մասնակցությամբ ցանկացած հաղորդման հաջողությունը:
10. Հյու Ջեքման
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը եզրափակում է այս վարկանիշը: 47-ամյա Ջեքմանը մշտապես հայտնվում է նման ցուցակներում, այնպես որ նրա անունը ոչ մեկի համար այլեւս անակնկալ չէ:
Աղբյուրը՝ «Сплетник»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը