Իրոք, առատաձեռն տղամարդու հանդիպելն այնքան էլ հեշտ չէ, չէ որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նրանց 56 տոկոսը խնայողություն է անում, իսկ 12 տոկոսն ընդհանրապես իսկական ագահներ եւ ժլատներ են: Ինչպես որոշել, թե որ տեսակին է պատկանում ձեր զուգընկերը:
Առաջին հանդիպումներ
Նույնիսկ եթե առաջին ժամադրությանը տղամարդը ձեզ ծաղիկներ չի նվիրել, դա բոլորովին չի նշանակում, որ նա ժլատ է: Նա գուցե շատ էր շտապում կամ էլ ուղղակի ամաչում է: Իսկ գուցե նա այնքան էլ ռոմանտիկ չէ եւ համարում է, որ դա ավելորդ է:
Բայց եթե ժամադրությանը նա ձեզ մի մեխակ է նվիրել, այդ դեպքում արդեն արժե մտածել: Նշանակում է` նա խնայողություն է անում ձեզ վրա:
Ուշադրություն դարձրեք այն բանին, թե նա ինչպես է իր վրա փող ծախսում: Առատաձեռն, բայց ոչ հարուստ տղամարդը, ժամադրության գալով նույնիսկ հասարակական տրանսպորտով եւ հասարակ կոշիկներով, ձեզ համար ոչ թանկ քաղցրեղեն կգնի կամ էլ սիրունիկ հուշանվերներ: Իսկ եթե ուշադրության նույն նշանները ձեզ ցույց է տալիս հարուստ երկրպագուն լավ մեքենայով եւ թանկարժեք ժամացույցով, ամենայն հավանականությամբ դուք գործ ունեք ժլատի հետ:
Ագահ տղամարդը ձեզ նույնիսկ փոքրիկ նվերներ չի տա հենց այնպես: Պատրաստ եղեք այն բանին, որ նա այդպես է անելու ծննդյան օրվա, Մարտի 8-ի, Նոր տարվա առիթով: Նախ դրանք էժան նվերներ կլինեն, իսկ ժամանակի հետ կանհետանան:
Սրճարան կամ ռեստորան
Տղամարդուն թույլ տվեք ընտրել սրճարանը կամ ռեստորանը: Եթե տղամարդը գործնական է, ռեստորանի փոխարեն կընտրի ընթրիքը տնային միջավայրում: Իսկ եթե սրճարան ընտրի, նախապատվությունը կտա հարմարավետ, ոչ թանկ հաստատությանը: Նա կարող է մանրամասնորեն ստուգել կտրոնը, բայց միայն նրա համար, որ ստուգի, թե արդյոք պահանջվածից ավելի չի վճարել:
Ագահը կփորձի հնարավոր պատրվակներ եւ պատճառներ գտնել, իսկ եթե ի վերջո որոշի, կպատվիրի միայն ամենաէժան ուտեստները եւ թեյավճար չի թողնի: Ժլատը կփորձի համոզել ձեզ, որ ռեստորանում մի շիշ գինու համար այդքան թանկ վճարելն իմաստ չունի: Ավելին, նա կարող է ձեզ նույնիսկ առաջարկել իր հետ կիսել հաշիվը:
Կինոթատրոն
Հայտնի է, որ ցերեկային սեանսի գինն ավելի ցածր է, քան երեկոյանինը: Եթե տղամարդը խնայող է, նա կառաջարկի կինո գնալ, բայց միայն` ցերեկը: Կհամարի, որ ավելորդ վճարելն անիմաստ է:
Իսկ ժլատը ձեզ կինո տանելու փոխարեն կառաջարկի քաղաքում զբոսնել: Պատրաստ եղեք , որ նա ձեզ կպատմի սքանչելի եղանակի մասին եւ շրջակա միջավայրի, ձեզ հետ «շփվելու» հսկայական ցանկության: Բայց ոչ մի դեպքում մի հավատացեք նրան: Իրականում նա ուղղակի չի ուզում փող ծախսել: Եթե ձեզ դա չի վախեցնում, մտածեք` պատրաստ եք ձեր կյանքից ջնջել համատեղ այցելությունները մշակութային միջոցառումների:
Խանութ
Խանութ գնալիս խնայող տղամարդու պահվածքը հետեւյալը կլինի. նա մանրամասնորեն կընտրի ոչ միայն գնումները, այլեւ հենց խանութը: Բայց ոչ նրա համար, որ ուզում է ամենաէժան ապրանքը գնել: Ուղղակի նրա համար կարեւոր է գնի եւ որակի հարաբերակցության ցուցիչը: Իսկ ագահը դեմ չէ փող ծախսել, բայց միայն` ոչ ուրիշների վրա: Այդ պատճառով ձեր յուրաքանչյուր գնում կվշտացնի նրան:
Նման տղամարդուց դուք միլիոնավոր պատճառներ կլսեք, թե ինչու ձեզ պետք չեն այդ իրերը: Ավելին, դրամարկղում նա կվճարի միայն իր գնումների համար: Պատրաստ եղեք, որ ապագայում նման տղամարդը կվերահսկի ձեր ծախսած ամեն ռուբլին: Նա անպայհման ձեր ուղեղը կսղոցի թանկարժեք իրեր գնելու համար:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում