Ամուսնական զույգում շփումը նվազեցնող մի քանի պատճառ գոյություն ունի, ինչն ի վերջո հանգեցնում է ամուսնության մեջ միայնության, չպահանջվածության, չիրացվածության զգացողության: Որպես կանոն, կանանց մոտ դա սկսվում է առաջնահերթությունը երեխաների վրա տեղափոխելուց, նրանց հակումների, խնդիրների վրա կենտրոնանալուց, ինչի հետեւանքով երկրորդ կեսի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը մի քիչ մարում է: Տղամարդկանց դեպքում առկա են կարծրատիպեր, որոնք նրանց պարտադրվել են ծնողների ընտանիքում. տղան պարտավոր է ուժեղ լինել, նա երբեք լաց չի լինում, չի բողոքում, խղճահարություն չի խնդրում: Ուրիշ մարդու հետ խոսելու եւ նրան լսելու անկարողությունը` միաժամանակ սպասելով, որ նա ինքը կկռահի ձեր մտքերը, մեծացնում է անտեսանելի անդունդը: Ավելի ուժգնորեն է դրսեւորվում եսասիրությունը եւ զույգում յուրաքանչյուրը կարծում է, թե հենց իրեն պետք է հասկանան` չպատրաստվելով առաջինը զիջումների գնալ եւ երկխոսություն սկսել:
Այդ ամենը նպաստում է ընտանիքում աճող մեկուսացածության զգացմանը: Ըմբռնման բացակայությունը, չպայմանավորվածությունը եւ հուզող մտքերի, տագնապների, վիրավորանքների չարտահայտվածությունը կուտակվում է ձնագնդի նման: Արդյունքում երբեմն սիրահարված զույգը կարող է ուղղակի գոյակցել` ելնելով կենցաղում պարզ փոխշահավետությունից կամ էլ ուղղակի բաժանվել:
Ինչ է պետք անել, ինչպես ամուսինների հարաբերություններին վերադարձնել հուզական ջերմությունը եւ մտերմությունը: Ամուսնական զույգերի մեծամասնությունը հաճախ չի ձգտում նման դրվածքի եւ իրարից առանձնանալու: Իզուր չեն ասում, որ ցանկացած հարաբերություններ, նույնիսկ ամենակրքոտը խարույկ է, որը պետք է պահպանել: Ամուսինները հեռանում են միմյանցից, անուշադրությունը եւ մյուսի խնդիրների, հոգսերի, հակումների նկատմամբ հետաքրքրության բացակայությունը քողարկելով հոգնածությամբ եւ հոգսերով: Եվ շատ դժվար է ընդունել, որ ամուսնության մեջ միայնության գլխավոր պատճառը դա չէ, այլ անտարբերությունը:
Սակայն ընդունելով դա, գիտակցելով ոչ միայն զուգընկերոջ, այլեւ սեփական մեղքը, կարելի է փրկել ընտանիքը եւ սկզբից սկսել: Աշխատեք ձեզ վրա, իրար ընկալելու ձեր եղանակի, ընդունելով ձեր դերը եւ պատասխանատվությունը, հարաբերությունների ինչպես վերելքները, այնպես էլ անկումները: Երկխոսություն ստեղծելը հեշտ չէ, բայց կարեւոր է անել առաջին քայլը, նույնիսկ եթե վախենում եք, թե ձեզ չեն հասկանում, կշրջվեն` մեկուսանալով անտարբերությամբ եւ ծածկվելով թերթով: Պատմեք ձեր զգացմունքների մասին, այն մասին, թե ձեզ ինչքան է պակասում ջերմությունը, ըմբռնումը, աջակցությունը ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցում: Բայց միաժամանակ անպայման հետաքրքրվեք ձեր մոտ մարդուց իր հոգսերի, տագնապների մասին: Կարեւոր է այդ ամենն անել ամբողջ սրտով, առանց արհեստականության: Հիշեք, չէ որ դուք ընհանուր հետաքրքրություններ, հակումներ եք ունեցել: Փորձեք իրականացնել դրանք, որքան էլ անտեղի թվան: Մի վախեցեք քնքշանք, գուրգուրանք դրսեւորել. իսկական հոգատարությունը շնորհակալությամբ կընդունվի եւ կգնահատվի ըստ արժանվույն, նույնիսկ եթե սկզբում արտաքինից չդրսեւորվի:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ