Էլայջա Վուդը հայտնվել է սկանդալի կենտրոնում: 35-ամյա հոլիվուդյան դերասանը հարցազրույց է տվել Sunday Times–ին ու պատմել այն մասին, որ Հոլիվուդում կան մանկապիղծներ, որոնց հովանավորում են ազդեցիկ կինոգործիչներ: «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Ֆրոդո Բեգգինսի հանրահայտ դերակատարը նշել է, որ անձամբ ինքը այդ խնդրին չի բախվել, բայց գիտի, որ մանկապիղծները սովորաբար հավաքույթներին են «որսում» մանկահասակ դերասաններին:
Խոսելով Հոլիվուդում տիրող իրավիճակի մասին՝ դերասանը հիշատակել է BBC հեռուստաընկերության հանգուցյալ հաղորդավար Ջիմմի Սեվիլի հետ նույնատեսակ սկանդալը: Հիշեցնենք, որ հաղորդավարին մեղադրում էին բազմաթիվ բռնաբարությունների համար (սեռական բռնության 103 դեպք էր գրանցվել, Սեվիլի զոհերը 5-ից 75 տարեկան էին), այդ թվում անչափահասների նկատմամբ: Ոստիկանությունը պարզել էր, որ հեռուստահաղորդավարը գրեթե 50 տարի համագործակցել է Առողջապահության նախարարության հաստատությունների հետ՝ քողարկելով իր հանցագործ նպատակները բարեգործական գործունեությամբ ու դրա միջոցով իր համար նոր զոհեր որոնելով:
«Հոլիվուդում էլ է նման մի բան կատարվում: Այդ ամենը կազմակերպված բնույթ ունի: Կինոինդուստրիայում շատ են ստոր մարդիկ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում»,- ասել է դերասանը:
Էլայջան նաեւ նշել է, որ այդ ամենը շարունակվում է, որովհետեւ անմեղ զոհերը չեն կարողանում հրապարակավ պատմել այդ մասին, քանի որ վախենում են կինոինդուստրիայում մանկապիղծների ազդեցիկ պաշտպաններից:
Աղբյուր՝ The Telegraph
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը