2014-ի մայիսի 24-ին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ֆլորենցիան էր։ Հենց այստեղ էր տեղի ունենում հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ 21 Գրեմմիի արժանացած ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը։

Այսօր աշխարհի ամենահայտնի, ամենաքննարկված զույգերից մեկը նշում է ամուսնության 2-ամյակը։ Եվ չնայած ընդամենը երկու տարի է անցել՝ նրանք արդեն ունեն կայացած ընտանիք, որն իր ծնունդով ամբողջական դարձրեց 5.5 ամսական Սեյնթը։

Սակայն Քիմն ու Քանյեն բացի ճանաչված լինելուց, համարվում են ամենաերջանիկ զույգերից մեկը (ինչն իսկապես ակնհայտ է)։ Եվ այսօր գեղեցկուհի հայուհին Twitter-ում շնորհավորել է իրեն եւ սիրող ամուսնուն այս կարեւոր օրվա առթիվ։

«Շնորհավոր մեր 2-ամյակը, իմ կյանքի սեր։ Դու ինձ այնպես ես երջանկացրել։ Ես քեզ շատ եմ սիրում»։

«Այս մատանին պայծառ շողում է մեր սիրո համար։ Նշում ենք մեր 2-ամյակը Իտալիայում. երկիր, որտեղ մենք ամուսնացանք»։

Քիմի եւ Քանյեի սիրո պատմությունը սկսվել է դեռ 2013-ից, երբ հենց հայուհու ծննդյան օրը՝ հոկտեմբերի 21-ին, ռեփերը պաշտոնապես ամուսնության ռոմանտիկ առաջարկություն արեց՝ նվիրելով Lorraine Schwartz ոսկերչական ապրանքանիշի 15 կարատանոց ոսկե մատանի։

Հատուկ նշանադրության համար Քանյեն Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի մարզադաշտ էր վարձել՝ հրավիրելով միայն ընտանիքի անդամներին եւ մտերիմ ընկերներին: Երբ սիմֆոնիկ նվագախումբը նվագել է Լանա Դել Ռեյի «Young and Beautiful» երգը, էկրանին հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» (Pleeease, marry meee!) գրությունը: Հարսնացուի «այո»-ից հետո շքեղ հրավառություն է սկսվել:

Այնուհետեւ զույգ սկսեց նախահարսանեկան արարողության պատրաստությունները։ Քիմի եւ Քանյեի շքեղ նախահարսանիքը կազմակերպված էր Վերսալյան պալատում, որն ամբողջությամբ տրվել էր Քարդաշյան ընտանիքին:

Հյուրերին իր երգերով ուրախացրել էր Լանա դել Ռեյը , որը կատարել էր նաեւ իր հայտնի «Young And Beautiful» հիթը. հավանաբար, այն զույգի ամենասիրելի եւ նրանց սիրո համար խորհրդանշական դարձած երգն է։


Նախահարսանեկան երեկույթից հետո հյուրերը մեկնեցին Իտալիա՝ մասնակցելու հեքիաթային Ֆլորենցիայի Ֆորտե դի Բելվեդերե ամրոցում կազմակերպած հարսանեկան երեկույթին։ Քիմը, Քանյեն եւ այդ ժամանակ դեռեւս 11 ամսական դուստր Նորթը ներկայացել էին Givenchy ապրանքանիշի հագուստներով։


Օրվա գլխավոր հերոսներին շնորհավորելու էին եկել անվանի եւ պատվավոր հյուրեր, որոնց թվում էր նաեւ Անդրեա Բոչելին։ Իտալացի հայտնի տենորը Քանյեի եւ Քիմի համար մի շարք երգեր էր կատարել, այդ թվում՝ Con te Partiro-ն: Զույգը պարել էր նաեւ Ջոն Լեջենդի երգերի ներքո, որը նույնպես հյուրերի ցանկում էր։


2014-ին մայիսի 24-ին հաջորդած մի քանի ամիսների թիվ 1 քննարկման թեման դարձած Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը մեկնեց Իռլանդիա՝ վայելելու իրենց մեղրամիսը։ Բնականաբար զույգը վարձել էր բարձրակարգ Castlemartyr Resort հյուրանոցի նախագահական լյուքսն ու եւս 10 սենյակ։

Ավելացնենք, որ չնայած շոու-բիզնեսում հայտնի ամուսինների միությունը հաճախ այնքան էլ երկար չի տեւում՝ բնականաբար լինում են նաեւ հարատեւ երջանիկ զույգեր։ Եվ հուսով ենք, որ Քիմն ու Քանյեն հենց այդպիսի օրինակ կլինեն իրենց երկրպագուների համար։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում14:22, 15 սեպտեմբերի
«Մի՛ վախեցեք մեզնից». ԱԲ–դերասանուհին հայտարարել է, որ արհեստական բանականությունը դեռ չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց13:43, 15 սեպտեմբերի
Սքութեր Բրաունը ցանկանում է ամուսնանալ Սիդնի Սուինիի հետ. «Նա Սիդնիին համարում է ժամանակակից Մերիլին Մոնրո»13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո12:38, 15 սեպտեմբերի
Սեյվիթին ցնցել է նորաձևության շաբաթը. արծաթափայլ «փշոտ» մազերը հազիվ էին թաքցնում նրա փարթամ կուրծքը12:19, 15 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը «Էմմի»-ում վերածվել է ոսկե աստվածուհու. 109,000 դոլար արժողությամբ զարդերը լրացրել են նրա կերպարը11:30, 15 սեպտեմբերի
Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար10:49, 15 սեպտեմբերի
Մերկ, ոսկեգույն և լիովին վայրի. Մեգ Սթալթերը ցնցել է Էմմիի հյուրերին իր հանդերձանքով