Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունները, համատեղ կյանքի համար մարդու գլխավոր հատկությունը ամուսինները համարում են նրա վերաբերմունքը իր մտերիմների և շրջապատի նկատմամբ։
Այնուհետև՝ գործնական հատկությունները, որոնք ապահովվում են նպատակների իրականացումը (նպատակասլացությունը, պատասխանատվության զգացումը), որոնց հաջորդում են տրամադրություն ստեղծող հատկությունները (կենսուրախությունը, տրտմությունը, լավատեսությունը)։
Որքան բարձր տեղ է զբաղեցնում ցուցակում այս կամ այն հատկությունը, այդքան մեծ է նրա ազդեցությունը ամուսինների փոխհարաբերութունների և միությունից գոհ մնալու աստիճան վրա։ Երբ զարգանում են միայն առանձին հատկությունները, որոնք, չգիտես ինչու, շեշտադրվում են, ապա հարաբերությունները միակողմանի են դառնում։ Դրան են նպաստում նաև ամուսիններից յուրաքանչյուրի բնավորության անհատական շեշտերը ։
Առանձնացնում են անհատականությունների մի քանի տեսակ `
1. Ցուցադրական անձնավորություն
Այս մարդիկ միշտ ձգտում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք եսասեր են և սնապարծ։ Նրանց շատ զարգացած է զգայունությունը, ներշնչումը և ներշնչանքը ուրիշների նկատմամբ ։ Նրանք չեն զգում ամոթն ու խղճի խայթը, շուտ են մոռանում տհաճությունները, սիրում են փոքր ինչ չափազանցնել։ Այս մարդկանց մտահոգում է ուրիշների կարծիքը։ Նրանք լավ ստեղծարարներ են, արվեստագետներ, վառ երևակայություն ունեն։ Ցուցադրական մարդը հաղորդասեր է, շփման մեջ ազատ է, երազկոտ։
2․Բծախնդիր անձնավորություն՝
Դժվարությամբ են որոշում կայացնում, կասկախամիտ են և զգույշ։ Նրանք անվճռական են։ Տատնվում են «կողմի» և «դեմի» միջև։ Մեծամիտ են և պատասխանատու հարաբերություններում և գործունէության մեջ։ Նրանց տանը կատարյալ մաքրություն է տիրում, կենցաղը՝ կարգավորված։ Այս մարդիկ պարտաճանաչ են, գործնական և հստակ։ Կանայք հատկապես բարեխիղճ են կենցաղում՝ պատրաստ են տեղում չդրված ցանկացած մանր իրի պատճառով վեճի բռնվել։ Իրենց մոտ հաճախ խախտվում է ինտիմ կյանքը, արտահայտվում է հոգեբանական հոգնածությունը։
3․Պարանոյիդ անձնավորություն
Նրանց բնորոշ է պահպանողականությունը, հարաբերություններում անճկունությունը։ Հիշաչար են, ամբարտավան, հավակնոտ և հպարտ։ Ներշնչվող են, կասկածամիտ և անդադար խանդում են իրենց զուգընկերներին։ Իրենց շարժիչ ուժը փառասիրությունն է։
4․Դյուրագրգիռ անձնավորություն
Այս տեսակի մարդկանց վարքագիծը որոշում են գայթակղությունները, այլ ոչ թե ինտելեկտը։ Այս մարդիկ վատ են դաստիարակվում և կրթվում, իրենց ինքնատիրապետումն ու ինքնակառավարումը շատ թույլ մակարդակի վրա են ։ Գայթակղություններն ու տրամադրության փոփոխությունները կառավարում են իրենց և հաճախ են հանգեցնում կոնֆլիկտների և սկանդալների։
Այստեղ ներկայացված են մարդկանց միայն հիմնական, հաճախ հանդիպող և լայն տարածում ունեցող մարդկանց տեսակները։ Իրականում նրանք ավելի շատ են։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար