Шо ж це я, шо ж це я не зумів
Зупинитися вчасно, все ясно
Зі мною тепер і назавжди, пізно не йти
Не йди від мене...
Երեւանը ականատես եղավ համաշխարհային մակարդակի բարձրակարգ համերգի: Այլ կերպ «Օկեան Էլզիի» համերգը հնարավոր չէ բնութագրել: Սվյատոսլավ Վակարչուկը, որի մասին չես ասի, որ 41 տարեկան է,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը լցրել էր իր էներգիայով, այն էլ ինչպիսի:
Հիշո՞ւմ եք նման դեպք, որ որեւէ խումբ կամ կատարող համերգի ավարտից հետո երկրպագուների ծափահարությունների ներքո հինգ անգամ բեմ վերադառնա ու նորից երգի: Այստե՛ղ, Երեւանո՛ւմ:
Ուկրաինական ռոք խմբի էներգետիկան պարզապես հեքիաթ էր, ինչ-որ գլուխգործոց, որն ասես զուգահեռ աշխարհից լինի:
Վակարչուկը ու նրա խումբը ինչ ասես արեցին: Խմբի լիդերն համերգի ժամանակ իջել էր ֆան -գոտի, բարձրացել դինամիկների վրա, ջուր էր նվիրում, վերնաշապիկն էր հանում, ցատկում, թռվռում, իր ամբողջ դրայվը դահլիճին փոխանցում, վերցնում իրեն նվիրված դրոշները։ Կարճ ասած՝ նման փառահեղ շոու մեր մայրաքաղաքում վաղուց չէր եղել:
Խումբը կատարեց թե երգեր նոր ալբոմից, թե հին հիթեր, որոնք խումբը վաղուց արդեն չի երգում, բայց հատուկ Երեւանի համար խումբը հիշել էր նաեւ հին ու բարի տարիների կատարումները:
Ի դեպ, երգերից մեկը Վակարչուկը նվիրեց մի հայ աղջկա, որը ապրում է Փարիզում ու ծանր հիվանդ է: Աղջիկը խմբի երկպագուներից է, համերգին ներկա էր նրա մայրը, որը խմբի ղեկավարին փոխանցեց իր դստեր ուղարկած նվերը՝ շարֆը: Ավանդույթի համաձայն Վակարչուկը այն կապեց խոսափողին:
Համերգը կարելի էր աներեւակայելի անվանել, եթե ձայնի որակը չփչացներ երաժշտությունից ստացված ամբողջ հաճույքը: Կրկին հրավիրված արտիստը ավելի բարձր մակարդակի վրա էր, քան մեր տեխնիկական ունակությունները:
Եվ եւս մեկ հանգամանքի մասին ենք ուզում ձեզ զգուշացնել: Քանի որ համերգի կազմակերպիչները որոշել էին նկարահանման իրավունքը միայն մեկ հեռուստաընկերության տրամադրել ու հայտնել էին, որ լրագրողները չեն կարող համերգին ներկա գտնվել (բացի այն կայքերի թղթակիցներից, որոնք այն նույն մեդիահոլդինգում են, ինչ վերոնշյալ ընկերությունը) մենք որոշեցինք համերգին գնալ զուտ հաճույք ստանալու համար, ինչը մեզ հրաշալի հաջողվեց, իսկ համերգը մենք տեսագրել ենք հասարակ սարքերով՝ սիրողական մակարդակով:
Դրական դրայվի համար պայքարում հավերժ ձեզ նվիրված՝ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 19 հոկտեմբերի
Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են. Ինչ են թաքցրել շքեղ ապրանքանիշերը հաճախորդներից10:55, 19 հոկտեմբերի
Բաց կուրծք և նվազագույն գործվածք. Բիանկա Սենսորին ներկայացել է բաց կարմիր զգեստով10:24, 19 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 մլն դոլարանոց կրծկալը. Victoria's Secret-ում նրա դեբյուտը սկանդալ է առաջացրել09:00, 19 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան