Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ինչ պետք է դադարեն անել կանայք

20:07, 15 հունիսի

Ինչ պետք է կանայք դադարեն անել իրար։

1. Համեմատել: Եթե գոնե որեւէ նմուշ լիներ, այդ դեպքում դա ինչ-որ իմաստ կունենար: Բայց որքան մարդ կա, այնքան էլ` կարծիք: Բոլոր կանայք տարբեր են: Յուրաքանչյուրը յուրովի սքանչելի է:  Եվ հետո, դուք էլ գիտեք, որ արտաքին տվյալները գլխավորը չեն: Գլխավորն այն է, թե կինն իրեն ինչպես է մատուցում, որքան ինքնավստահ է իր մարմնի առումով: Եվ եթե նա իրեն չհամեմատի ուրիշների հետ, որոշակիորեն նրանցից լավը կդառնա:  

2. Բամբասել: Լավ ընկերուհի եղեք, ուրիշներին «որպես գաղտնիք» մի հայտնեք ձեր ընկերուհու գաղտնիքները: Դա կանացի ընկերության գլխավոր չափանիշներից մեկն է. չպատմել միմյանց գաղտնիքները, չնայած դա կանացի սեռի ամենամեծ թուլությունն է: Եվ երբեք մի խնդրեք եւ մի պահանջեք, որ ձեզ պատմեն այն, ինչ դուք իրավունք չունեք իմանալ:  

3. Անտեսել իրար: Եթե կանայք փորձեին գոնե մի քիչ ժպտալ իրար եւ բարյացակամորեն վերաբերվել, աշխարհն ավելի լավը կդառնար: Ձեզ համար դա դժվար չէ: Եվ եթե մեկ այլ կին անտեսում է ձեզ, դա նրա մակարդակին իջնելու առիթ չէ: Դրանից բարձր եղեք:  

4. Հետաքրքրասիրություն: Եթե կինն ուզում է ձեզ ինչ-որ բան պատնել, հավատացեք, կպատմի: Իսկ եթե դուք փորձում եք դա դուրս քաշել նրանից, լարվածություն եք ստեղծում: Դուք կարիք չունենք իմանալու այնքան շատ, որքան կարծումեք, այնպես որ, թողեք դա: Եթե դուք պետք է իմանաք դա, ժամանակը կգա եւ կիմանաք:  

5. Զսպել անկեղծ գովասանքը եւ խրախուսանքը: Այնքան կանայք հիանում են այլ կանանցով` նրանց կարիերայով, ոճի զգացմամբ, մայրական կամ խոհարարական տաղանդով, խելքով, բայց չեն ուզում հաճոյախոսություն անել` մրցակցության եւ նախանձի պատճառով, մտածելով, որ իրենց փոքրացնում են նրանց աչքում: Եթե մենք ուզում ենք ավելի լավ կանայք լինել, պետք է իրար օգնենք դրանում: Եվ ձեր բարի խոսքերը կարող են ուժեղ ազդեցություն թողնել այլ կնոջ վրա, չէ որ նա գիտե, թե ձեզ համար ինչ է արժեցել դա ասելը, նշանակում է` դա անկեղծորեն եւ շատ ոգեշնչում է: 

6. Չհետաքրքրվել ուրիշի երեխաներով: Երեխաները մայրերի միջեւ մրցակցության   առարկա են: Բայց նրանք մեծանում են եւ դուք դարձյալ մենակ եք մնում եւ հարեւան մայրիկների հետ խոսելու բան չեք ունենում: Ավելի ընկերասեր եղեք եւ հիշեք, որ չեք կարող  100 տոկոսով ազդել ձեր երեխայի վրա եւ նա էլ չի ձգտում հաղթել մայրերի ձեր մրցությունում: 

7. Վիրավորվել: Սրտին մոտ եւ ձեր հաշվին մի ընդունեք, եթե մեկ այլ կին չի ուզում ձեզ հետ հարաբերություններ ստեղծել: Պարտադիր չէ, որ դրա մեղավորը դուք լինեք, նա է: Եվ դուք պարտավոր չեք բոլորին դուր գալ: Ձեզ նրա տեղը դրեք. դուք էլ կարող եք բոլորի նկատմամբ ընկերական չլինելու  շատ պատճառներ եւ տրամադրություն ունենալ:

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search