Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Կենդանակերպի նշանների ամենաուժեղ կողմերը

21:13, 15 հունիսի

Խոյերն  ամենակրքոտն են։
Իրենց զարմանալի էներգետիկան բառացիորեն կլանում և  տանում  իր հետևից դեպի սիրո փոթորկոտ հորձանուտը։ Իրենց խարիզմայի շնորհիվ նրանց սիրահարվում են բոլորը։ Բացի այդ, Խոյերը լավագույն սիրեկաններն են համարվում։

Ցուլերն ամենամեծ համադամասերներն են։
Այո, այո, հենց իրենց բաժին կհասնի ծննդյան տորթի գագաթի կեռասը։ Պարզապես նրանք սովոր են ստանալ ամենալավն ու չեն պատկերացնում իրենց կյանքն այլ կերպ։ Դա արտահայտվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ սնունդ, սեր, բնակավայր, գործընկեր և ամեն բան, ինչին որ դիպչում է Ցուլը։

Երկվորյակներն
ամենախելացիներն են։
Այո, գուցե ինչ-որ մեկն իրենցից ավելի շատ գիտի, սակայն կիրառել գիտելիքները գործնականում բնորոշ է միայն Երկվորյակներին։ Նրանք շրաջապատում են իրենց տեղեկատվության և հաղորդակցության մի ամբողջ հոսքով՝ այդ ինֆորմացիոն դաշտում զգալով իրենց կարծես ձուկը ջրում։

Խեցգետիններն ամենաէմոցիոնալն են։
Ու չնայած դրան, իրենց ավելի հեշտ է վերապրել իրենց զգացմունքները ներսից՝ փակվելով, կարծես, սեփական կաղապարում, ինչի հետևանքով ել շատերի համար իրենք որպես մենակյաց կամ ճգնավոր են հանդես գալիս։ Իսկ իրականում իրենք նուրբ, զգայուն և էմոցիոնալ էակներ են։

Առյուծներն ամենաինքնահավաններն են։
Իհարկե, լավ իմաստով։ Չէ՞ որ՝  ով ինքն իրեն չի սիրում, ունակ չէ սիրել ոչ ոքի։ Հիշեք այդ մասին, Առյուծի հետ շփվելիս, և եթե նա ցույց է տալիս իր համակրանքը, ապա համոզված եղեք, որ այն անկեղծ է։

Կույսերն ամենահավատարիմներն են։
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար։ Եվ այս ամենը շնորհիվ իրենց բծախնդրությանը, որի միջոցով իրենք նախագծում են իրենց անձնական կյանքը։ Իրենք երկար են փնտրում, և երբ գտնում են՝ հավատարիմ են լինում իրենց ընտրյալին մինչև կյանքի վերջը։

Կշեռքներն ամենաշփվողն են։
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են շփումը եւ ուշադրությունը իրենց անձի նկատմամբ։ Իրենք տանել չեն կարող միայնությունը։ Իսկ ամենալավ նվերն իրենց համար կլինի ամենապարզ մտերմիկ շփումը։

Կարիճներն ամենախորամանկն են։
Կա մի հին ասացվածք՝ Աստված մի արասցե, եթե Դուք վիրավորել եք  Կարիճին։  Եվ այս համբավն իրականում հենց այնպես չէ։ Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա կանգ չի առնի մինչ հաղթանակին հասնելը։

Աղեղնավորներն ամենագեղեցիկներն են։
Բնածին գեղեցկության և արտաքին տվյալների և իրենց հետևելու ունակության շնորհիվ Աղեղնավորները ստանձնել են կենդանակերպի նշանների ամենագեղեցիկների կոչումը։

Այծեղջյուրներն ամենանպատակասլացներն են։
Ի տարբերություն այլ «ինքնահավան» նշանների, Այծեղջյուրներն իրենց նպատակին հասնելու համար առաջին հերթին օգտագործում են ուղեղն ու ստրատեգիական պլանավորումը։ Բոլոր ժամանակներում իրենք եղել են տաղանդավոր գնդապետեր և պետական իշխանավորներ։ Եվ գրեթե ոչինչ չի փոխվել։

Ջրհոսներն ամենահանճարեղներն են։
Այս նշանի կարգախոսը՝ ծուլությունը առաջընթացի շարժիչն է։ Եվ ավելորդ անգամ չծանրաբեռնվելու համար  Ջրհոսները կպարզեցնեն, կկատարելագործեն, կարդիականացնեն կամ պարզապես կփոխարինեն այն ամենն, ինչին ուշադրություն կդարձնեն։ Իրենք ամենահանճարեղ և տաղանդավոր մարդիկ են, ովքեր կերտում  են ապագան։

Ձկներըն  ամենաուժեղն են։
Եվ պետք չէ զարմանալ։ Չնայած իրենց զգացմունքայնությանն ու ներքին խորը աշխարհին, Ձկները կարող են սպասել հարմար պահի և աշխատել արդյունքին հասնելու համար։ Ինչից հետո, իհարկե, հասնում են իրենց նպատակին։ Ձկները նման են ուռենու՝ ծնկում են քամուց, սակայն չեն կոտրվում։


Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search