Աստղիկ Սաֆարյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր երգը, որը համագործակցություն է «Մեծ Հայք» խմբի ռեփեր Նարեկի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին դեռեւս չցանկացավ բացահայտել երգի վերնագիրը, սակայն ներկայացրեց իր եւ Նարեկի զուգերգի հետ կապված այլ մանրամասներ.
«Ես եւ Նարեկը համագործակցության մասին վաղուց էինք մտածում, սակայն անընդհատ չէինք հարմարեցնում ժամանակի եւ տարածության պատճառներով: Նարեկին միշտ համարել եմ մեր երգարվեստի ամենաորակյալ ներկայացուցիչներից մեկը, եւ երբ նա ինձ պատմեց իր նոր Play Back Production ստուդիայի մասին, շատ ուրախացա նրա համար եւ խոստացա, որ կայցելեմ իր ստուդիա եւ կհամագործակցենք միասին»:

Ինչպես ասում են` խոստացավ եւ կատարեց խոստումը. Գալով Երեւան` երգչուհին հանձն առավ նոր երգի ձայնագրման աշխատանքներին, որի թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը հենց ինքն է.
«Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ այս երգն ավելի ճիշտ կլինի ներկայացնել զուգերգի տեսքով: Նշեմ, որ երգը հայերեն լեզվով է: Քանի որ այն պետք է ներկայացնենք դուետով, Նարեկն էլ գրել է իր հատվածի խոսքերը: Այս ստեղծագործությունը R&B, ռեփ եւ ռոք ժանրերի համադրություն է: Կարող եմ նշել, որ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել»:
Ի դեպ, երգիչները ծրագրում են իրենց զուգերգը ներկայացնել տեսահոլովակի տեսքով.

«Երգն, ասես, նախատեսված լինի տեսահոկովակով ներկայացնելու համար. Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները եւս վստահել եմ Play Back Production-ին»,-նշեց երգչուհին:
Մինչ Աստղիկի եւ Նարեկի զուգերգը հասանելի կլինի երաժշտասերներին, ներկայացնենք երգի ձայնագրման աշխատանքներից մի քանի լուսանկար, որոնք տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից