Ցանկացած կնոջ եւ աղջկա գեղեցկության գրավականը ձգող հայացքն է, ինչը պայմանավորված է արտահայտիչ աչքերով: Իսկ աչքերին արտահայտիչ տեսք եւ խորություն են հաղորդում երկար եւ խիտ թարթիչները, որոնք երազանք են ցանկացած կնոջ համար:
Աշխարհի մի շարք երկրների կանայք տարբեր մեթոդների են դիմում գեղեցիկ եւ խիտ թարթիչներ ունենալու համար. ոմանք չարաշահում են սեւաներկը, ոմանք էլ` արհեստական թարթիչների օգտագործումը: Այս երկու մեթոդներն էլ, իրականում, բերում են թարթիչների չորացմանն ու սնուցման խախտմանը, ինչի հետեւանքով թարթիչները կարող են վնասվել: Նման բարդություններից խուսափելու համար կոսմետոլոգ Վերա Մանուկյանը խորհուրդ է տալիս ամիսը մեկ անգամ կատարել թարթիչների արհեստական երկարացում կամ լիցք, որը Վերայի խոսքով` թարթիչներին տալիս է ոչ միայն գեղեցիկ եւ փարթամ տեսք, այլեւ սնուցում է դրանք, քանի որ գործընթացի ժամանակ օգտագործվում են մի շարք օգտակար քսուքներ.

«Արդեն երկու տարի է, ինչ կատարում եմ թարթիչների արհեստական երկարացում: Կրթությունս ստացել եմ Մոսկվայում` հատուկ դասընթացների շրջանակներում»,-պատմում է Վերան` հավելելով, որ վերջին կես տարում շատ աղջիկներ են իր մոտ գալիս այդ ծառայությունից օգտվելու համար:

«Մարդկանց մոտ միշտ կարծիք կա, թե արհեստական միջամտությունները պարտադիր պետք է որեւէ վնասակար ազդեցություն բերեն իրենց հետ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ եթե ճիշտ աշխատանք է արվում` ճիշտ նյութերով եւ համապատասխան խնամքով, ապա թարթիչների լիցքը նպաստում է թարթիչների սնուցմանն ու թարմությանը, քանի որ այդ ընթացքում կանայք եւ աղջիկները չեն օգտագործում սեւաներկ եւ մեկ ամսից վնասված թարթիչներն արդեն աստիճանաբար վերականգնվում են»:

Վերայի խոսքով` թարթիչների լիցք կատարելու համար պետք չէ ունենալ բժշկական կրթություն, քանի որ գործընթացի ժամանակ մասնագետները աշխատում են բացառապես թարթիչների հետ, հետեւաբար մաշկին եւ աչքերին որեւէ վնաս չի սպառնում:
«Ցանկացած աչքի համար արվում է իր կառուցվածքին համապատասխան լիցք: Կան բնական էֆեկտ ունեցող թարթիչներ, որոնք խորհուրդ եմ տալիս կիրառել փոքր-ինչ կախ աչքերի դեպքում. դրանք աչքի կառուցվածքն ավելի գեղեցիկ են դարձնում: Խոշոր աչքերին, օրինակ, չեն սազում շատ երկար եւ խիտ թարթիչները, որովհետեւ նման կառուցվածքի աչքերն արդեն արտահայտիչ են:

Շատ եմ նկատում, որ առօրյա դիմհարդարման ժամանակ որոշ աղջիկներ օգտագործում են արհեստական թարթիչներ, որոնք նախատեսված չեն ամենօրյա դիմահարդարման համար: Դրանք ոչ միայն ծանրացնում են նրանց տեսքը, այլեւ դրանց ամենօրյա օգտագործումը վնասում է թարթիչները»:
Վերան չմոռացավ նաեւ հիշատակել, թե ինչն է հակացուցված թարթիչների լիցքի ժամանակ եւ որ դեպքում է պետք խուսափել այս գործընթացից.

«Խորհուրդ է տրվում թարթիչների արհեստական լիցք չկատարել հորմոնալ խախտումների ժամանակ, իսկ լիցքից առաջ հակացուցված է ալկոհոլի օգտագործումը: Հակառակ դեպքում լիցքը երկար չի պահպանվի: Թարթիչների խնամքի մեջ մտնում է նաեւ լվացվելուց հետո դրանք լավ չորացնելը եւ դեմքով բարձի վրա չքնելը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով