Հերթական շքեղ հարսանիքը Մոսկվայում:
Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: Ի դեպ, հենց այս նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան:

24-ամյա Սարգսի, որը հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սալլին նույնպես բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութի համասեփականատերերից է:

Բնականաբար, հարսանեկան արարողության ժամանակ հնչել են ինչպես հայկական, այնպես էլ վրացական երգ ու պար:

Միջոցառման գլխավոր հյուրը հանրահայտ Maroon 5 փոփ-ռոք խումբն էր: Խմբի մենակատար Ադամ Լիվայնը կատարել է «Sugar», «This love» եւ մի քանի այլ հիթեր:

Համերգին ներկա են եղել նաեւ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Վերա Բրեժնեւան ու Արմենչիկը, որն արդեն հասցրել է լուսանկար հրապարակել գեղեցկուհի Վերայի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ