Երկու օր է հայկական եւ ռուսական պարբերականների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը:24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է, որը բիզնեսով է զբաղվում:

Արդեն անդրադարձել ենք Սարգսի եւ Սալոմեի հարսանեկան շքեղ արարողությանն ու հայտնի հյուրերին, ներկայացրել նախահարսանեկան ֆոտոշարքը, որի լուսանկարները փակցված էին հանդիսության սրահի տարբեր անկյուններում, 6 մետանոց հսկայական տորթը, ինչպես նաեւ դիտել ու գնահատել ենք նորապսակ զույգի հայկական եւ վրացական պարերը, որոնցով Սարգիսն ու Սալլին հիացրել են ներկաներին:


Իսկ այժմ համացանցում հայտնվել է նորապսակ զույգի հարսանեկան կարճ հոլովակ-անոնսը, որում կարծես ցուցադրվում է երիտասարդների սիրո պատմությունը:
Հոլովակում Սարգիսը տեսնում է իր ընտրյալին, որը հայտնվում է նրա գրկում: Բայց պարզվում է՝ սա երազ է, որի մի փոքրիկ մասնիկը հայտնվում է իրական կյանքում:
Հիշեցնենք, որ Սարգիս Կարապետյանի եւ Սալլի Կինցուրաշվիլիի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում: Ի դեպ, հենց այս նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը