Քայլ 1. Թուլացեք
Լարվածությունը նյարդայնություն է ծնում, որն արդյունավետ զրույցի գլխավոր թշնամին է: Հետազոտություններն ապացուցում են, որ թուլանալու ընդամենը մեկ րոպեն մեծացնում է ուղեղի ակտիվությունը, ինչը շատ կարեւոր է զրույց վարելու եւ արագ որոշումներ կայացնելու համար:
Զրույց սկսելուց առաջ հետեւյալն արեք:
1. 1-ից 10 սանդղակով գնահատեք, թե որքան լարված եք (1 — լիովին լիցքաթափված եք, 10 — լարի պես ձգված եք): Գրի առեք այդ թիվը:
2. 1,5 րոպեի ընթացքում դանդաղ շնչեք. 5 հաշվին ներշնչեք, 5 հաշվին արտաշնչեք:
3. Այժմ մի քանի անգամ հորանջեք եւ ուշադրություն դարձրեք, թե արդյոք լիցքաթափված եք: Ձեր լիցքաթափվածության աստիճանը գնահատեք 10 միավորանոց սանդղակով: Արդյունքը գրի առեք:
4. Այժմ կարելի է թուլացնել մարմնի մկանները: Սկսեք դեմքից. նայեք եւ լարեք դեմքի բոլոր մկանները, հետո ուղղեք եւ թուլացրեք դրանք: Խնամքով գլուխը թեքեք մի կողմից մյուսը եւ առաջ-հետ: Պտտեք ուսերը: Լարեք ձեռքերը եւ ոտքերը, հաշվեք մինչեւ 10-ը, թուլացեք եւ ցնցեք դրանք:
5. Մի քանի անգամ խորը շնչեք: Ձեր վիճակը բարելավվե՞լ է:
Քայլ 2. Ուշադրությունը կենտրոնացրեք ներկա պահի վրա
Երբ դուք թուլանում եք, կենտրոնանում եք ընթացիկ պահի վրա, ուշադրություն չեք դարձնում նրան, թե ինչ է կատարվում շուրջը: Նույնը պետք է անել զրույցի ընթացքում: Գործի դրեք ինտուիցիան եւ կկարողանաք լսել խոսողի խոսքի բոլոր նրբերանգները, որոնք կփոխանցեն նրա խոսքերի հուզական նշանակությունը եւ դուք կկարողանաք հասկանալ, թե որ պահին զրույցը կթեքվի ձեզ անհրաժեշտ ուղուց:
Քայլ 3. Ավելի հաճախ լռեք
Լռելու կարողությունը ձեզ կօգնի ավելի շատ ուշադրություն հատկացնել նրան, ինչ ասում են այլ մարդիկ: Այդ վարպետությունը զարգացնելու համար փորձեք «Զանգակ» վարժությունը: Կայքում սեղմեք «Զանգ խփել» հղման վրա եւ ուշադիր լսեք ձայնը, մինչեւ որ մարի: Մի քանի անգամ արեք դա: Դա ձեզ կօգնի սովորել կենտրոնացնել ուշադրությունը եւ լռել, երբ լսում եք ինչ-որ մեկին:
Քայլ 4. Դրական եղեք
Ականջ դրեք ձեր տրամադրությանը: Դուք հոգնել եք կամ ձեզ առույգ եք զգում, հանգիստ եք կամ տագնապա՞ծ: Ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք ես լավատեսորեն եմ տրամադրված այս զրույցի շեմին: Եթե կասկածներ կամ տագնապներ ունեք, ավելի լավ է հետաձգեք զրույցը: Եթե դա անհնար է, մտովի սկսեք այն, փորձեք, դա ձեզ կօգնի խոսքեր եւ փաստարկներ ընտրել, որոնք կօգնեն հասնել նպատակին:
Քայլ 5. Մտածեք զրուցակցի մտադրությունների մասին
Որպեսզի զրույցը ազնիվ եւ հաշվեկշռված լինի, յուրաքանչյուրը պետք է բաց լինի դրա համար եւ հստակորեն հայտարարի իր արժեքների, մտադրությունների, նպատակների մասին: Եթե ձեր մտադրությունները չեն համընկնում այն մարդու մտադրությունների հետ, որի հետ փորձում եք բիզնես անել, խնդիրներն անխուսափելի են: Փորձեք նախապես պարզել, թե գործարքի համար ինչ կուզեր ստանալ ձեր զրուցակիցը: Բայց ուշադիր եղեք, ձեր զրուցակիցը կարող է խնամքով թաքցնել իր նպատակները եւ ասել այն, ինչ դուք ուզում եք լսել:
Քայլ 6. Մինչեւ զրույցը որեւէ հաճելի բանի մասին մտածեք
Անհրաժեշտ է զրույց վարել դեմքին բարության, ըմբռնման եւ հետաքրքրության արտահայտությամբ: Բայց եթե իրականում դուք նման զգացմունքներ չեք ապրում, կեղծ հույզերը կարող են սարսափելի տեսք ունենալ: Փոքրիկ գաղտնիք կա. զրույցից առաջ որեւէ հաճելի բանի մասին մտածեք, հիշեք այն մարդկանց, որոնց դուք սիրում եք եւ հարգում: Այդ մտքերը ձեր հայացքին փափկություն կտան, թեթեւ կիսաժպիտ կառաջացնեն, իսկ դեմքի նման արտահայտությունը ենթագիտակցաբար ձեր զրուցակցի մոտ վստահության զգացում կառաջացնի:
Քայլ 7. Հետեւեք ոչ վերբալ ազդանշաններին
Անընդհատ նայեք մարդուն, որի հետ խոսում եք: Մնացեք կենտրոնացած եւ ջանացեք չշեղվել կողմնակի մտքերով: Եթե զրուցակիցն ինչ-որ բան կիսատ է ասում կամ ուզում է խաբել ձեզ, նա իհարկե խնամքով կթաքցնի ձեզնից, բայց ինչ-որ վայրկյանի կարող է մոռանալ եւ մատնել իրեն դեմքի արտահայտությամբ կամ շարժումով: Իհարկե, դուք կկարողանաք ընդամենը իմանալ, որ նա ձեզ խաբում է, բայց, ցավոք սրտի, չեք կարողանա իմանալ խաբեության պատճառը:
Քայլ 8. Սիրալիր զրուցակից եղեք
Զրույցը սկսեք հաճոյախոսությունից, որը նրան բարեկամական տոն կհաղորդի եւ ավարտեք հաճոյախոսությամբ, որը զրուցակցին ձեր երախտագիտությունն է արտահայտում զրույցի համար: Իհարկե, հաճոյախոսությունները չպետք է հնչեն որպես անթաքույց շողոքորթություն: Այդ պատճառով ինքներդ ձեզ հարց տվեք. ես իրականում ինչն եմ գնահատում այս մարդու մեջ:
Քայլ 9. Ձայնին ջերմություն ավելացրեք
Ջանացեք ավելի ցածր ձայնով խոսել: Զրուցակիցը նման ձայնին կարձագանքի մեծ վստահությամբ: Երբ մենք չարանում ենք, երբ մենք գրգռված ենք կամ վախեցած, մեր ձայնը մեր կամքից անկախ ավելի բարձր եւ կտրուկ է հնչում, անընդհատ փոխվում է նրա բարձրությունը եւ խոսքի տեմպը: Այդ պատճառով ցածր ձայնը զրուցակցին կտեղեկացնի ձեր հանգստության եւ առաջնորդի ինքնավստահության մասին:
Քայլ 10. Ավելի դանդաղ խոսեք
Մի քիչ դանդաղած խոսքը մարդկանց օգնում է հասկանալ ձեզ, առանց լարվելու, որսալով ամեն բառը, դա նրանց մեջ ձեր հանդեպ հարգանք է առաջացնում: Այնքան էլ հեշտ չէ սովորել դանդաղ խոսել, որովհետեւ մանկությունից մեզանից շատերը շատախոսում են: Բայց ստիպված կլինեք ջանալ, որովհետեւ դանդաղ խոսքը հանգստացնում է զրուցակցին, մինչդեռ արագը նյարդայնություն է առաջացնում:
Քայլ 11. Հակիրճությունը տաղանդի քույրն է
Ձեր խոսքը 30 վայրկյանանոց կամ նույնիսկ ավելի փոքր հատվածների բաժանեք: Պետք չէ աներեւակայելի նախադասություններ կառուցել: Մեր ուղեղն ի վիճակի է լավ յուրացնել տեղեկությունները միայն փոքրիկ չափաբաժիններով: Մեկ-երկու նախադասություն արտաբերեք, հետո դադար տվեք, համոզվեք, որ մարդը ձեզ հասկացել է: Եթե նա լռում է եւ հարցեր չի տալիս, կարելի է շարունակել, եւս մեկ-երկու նախադասություն եւ դադար:
Քայլ 12. Ուշադիր լսեք
Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք զրուցակցի վրա, ձեզ համար կարեւոր է ամեն ինչ` նրա խոսքերը, դրանց հուզական գունավորումը, նրա շարժումները եւ դեմքի արտահայտությունը: Երբ նա դադար է տալիս, արձագանքեք նրա ասածին: Մի մոռացեք զրույցի ընթացքում ականջ դնել ձեր ինտուիցիային: Եվ վերջին խորհուրդը. զբաղվեք մեդիտացիայով, որն ամրապնդում է նյարդային համակարգը եւ օգնում է թուլանալ, այդ պրակտիկան ձեզ պետք կգա ձանձրալի զրույցների ընթացքում:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է