1. Աղջիկները թերագնահատում են իրենց
Վերջ տուր քեզ թերագնահատելուն եւ մշտապես մտածելուն, թե նա կարող է քեզանից ավելի խելացի, գեղեցիկ, սլացիկ մեկին գտնել: Երբեմն աղջիկներն այնքան են բարդույթավորվում, որ նրանց արժանիքները բոլորովին չեն երեւում դրա պատճառով: Ինքնավստահ աղջիկը ուշադրություն է գրավում, նույնիսկ եթե նրա արտաքին հեռու է իդեալական լինելուց (ինչը շատ սուբյեկտիվ բան է): Նախ եւ առաջ անհրաժեշտ է ինքն իրեն սիրել եւ այդ դեպքում քեզ համար ավելի հեշտ կլինի մարդկանց հետ հարաբերություններ կառուցել:
2. Ավելորդ եռանդ
Չարժե երիտասարդի հետ ծանոթանալուց անմիջապես հետո նրան ցույց տալ քո 100 տոկոսանոց պատրաստակամությունը հարաբերություններին, ընտանիքին, երեխաներին, նույնիսկ եթե դու արդեն 10 տարի միայն դրա մասին ես երազում: Տղամարդիկ վախենում են կնոջ կողմից նման վճռականությունից, եւ դա կարելի է հասկանալ: Ոմանց համար դժվար է հարաբերություններ ստեղծելու քաջություն գտնել, հատկապես եթե թիկունքում որոշակի (եւ հաճախ տհաճ) փորձ կա: Ամեն ինչ պետք է ժամանակին լինի, պետք է արագացնել իրադարձությունները:
3. Հարմարավետության գոտի
Տղամարդու հետ հարաբերություններում անհրաժեշտ է հարգել իրար հարմարավետության գոտին եւ չջանալ տեղաշարժել դրա սահմանները: Եթե դու ուզում ես մենակ մնալ, նրան ասա այդ մասին եւ ըմբռնումով ընդունիր այն փաստը, որ քո երկրորդ կեսը եւս հանգստի կարիք ունի: Հակառակ դեպքում այդ հարաբերությունները երկար չեն շարունակվի եւ դու դարձյալ մենակ կմնաս:
4. Բաց խոսիր, բայց ավելորդ բաներ մի ասա
Այո, հակասական է հնչում, բայց փաստ է. ցանկացած հարաբերության մեջ անհրաժեշտ է անկեղծ լինել, միաժամանակ մի փոքր չասված բան թողնելով: Օրինակ, պարտադիր չէ, որ նա իմանա, թե դու քանի սեռական զուգընկեր ես ունեցել եւ որ դիրքում ես սիրել սեքսով զբաղվել նախկինի հետ, բայց քո հակումների մասին (ցանկացած) քո նոր զուգընկերը պետք է ամեն ինչ իմանա:
5. Քեզ մի զոհաբերիր հանուն նրա
Շատ աղջիկներ հարաբերություններում կատարյալ «պլաստիլին» են դառնում: Նրանք մոռանում են իրենց հակումների, ընկերների, ուսման մասին եւ ամբողջությամբ ընկղմվում են սիրելի մարդու կյանքի մեջ` փոխառելով նույնիսկ նրա սովորույթները: Չարժե այդքան զոհաբերվող լինել, դա հարաբերությունների անառողջ սխեմա է, որոնք երբեք որեւէ լավ բանով չեն ավարտվում:
Աղբյուրը` Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են