Ամեն օր մենք մեզ պարտության ենք ծրագրում` սխալները սովորույթների վերածելով:
Այսպես, մենք մեզ մշտապես համեմատում ենք ուրիշների հետ: Կարելի է փորձել բոլորին գերազանցել, բայց միթե դա ճիշտ մոտիվացիա է: Հասարակության դրական գնահատականին արժանանալու նպատակն իրականանալի է, բայց կեղծ, իսկ դրա արդյունքը շարունակական չի լինի: Կարեւոր պետք է լինի ոչ թե գովասանքը, այլ անձնական աճը, որը միշտ ձեզ հետ կմնա: Ձեզ միայն ձեր անցյալ ես-ի հետ համեմատեք եւ կսկսեք նկատել, որ ավելի հաջողակ եք դառնում ինչպես փոքր, այնպես էլ մեծ գործերում:
Մենք մշտապես քննադատում ենք մեզ: Մեզ ներսից կրծում է ամեն ինչ իդեալական դարձնելու ցանկությունը: Մեր բարձր նշաձողի պատճառով մենք ցածր ենք գնահատում մեր մտացածին թերությունների վրա աշխատանքի արդյունքները: Այն պատճառով, որ անընդհատ ուշադրությունը կենտրոնացնում ենք մտացածին թերությունների վրա, մեր «ոչ իդեալական», բայց «բավականին լավը» սկսում են ընկալել որպես վատ: Ձեզ լավություն արեք, մի կողմ դրեք ձեր կատարելության ձգտումը:
Մենք չենք կարողանում հաճոյախոսություններ ընդունել: Հաճախ դա համեստությունից է, որը երբեմն հիմարության եւ էթիկետի առումով տարրական անգրագիտության է հասնում, բայց ամեն դեպքում պետք է սովորել «շնորհակալություն» ասել, ոչ թե զարմանալ կամ համոզել, թե դուք արժանի չեք հաճոյախոսության: Եթե դուք դա ստացել եք, ուրեմն արժանի եք դրան: Փորձեք ինքներդ ավելի հաճախակի հաճոյախոսություններ անել ուրիշներին եւ միշտ անկեղծ եղեք այդ ընթացքում, այդ դեպքում ձեզ համար ավելի հեշտ կլինի հավատալ ձեզ ուղղված գովասանքին:
Մենք դեպրեսիվ շոուներ ենք նայում, ցածրորակ գրականություն ենք կարդում, կապվում ենք բացասական մարդկանց հետ: Այդ ամենը գողանում է մեր էներգիան, վատ է ազդում մեր տրամադրության վրա եւ մեզ ավելի լավը չի դարձնում, այդ պատճառով արժե հրաժարվել դրանից: Ամեն օր պետք է աճել:
Մենք չափազանց հաճախ ենք «ոչ» ասում, հրաժարվում ենք նրանից, ինչը մեզ իրոք հետաքրքիր է: Որքան էլ սարսափելի լինի, պետք է սկսել ընդունել ճակատագրի առաջարկները, հակառակ դեպքում անհնար է տեղաշարժվել մեռած կետից:
Ֆոտոշոփ արեք ձեր ինքնագնահատականը: Մենք մեր մտավոր պատկերն ունենք, բայց դա լաքապատ պատկեր չէ: Կարելի է եւ պետք է աշխատել դրա վրա:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել