1. Նա թույլ չի տալիս, որ վախը խոչընդոտի երջանկության եւ հաջողության իր ճանապարհին
Վախը, լինի դա սխալվելու վախը, մերժվելու թե հերթական հանդիմանանքին արժանանալու, տղամարդկանց ստիպում է մի կողմ քաշվել: Վախի մեջ ապրելը նշանակում է հնազանդ լինել եւ երբեք չօգտվել ավելի մեծ հնարավորություններից, ինչը կարող է բացասաբար ազդել ձեր կարիերայի, սիրային ոլորտի, մարդկային հարաբերությունների, ինչպես նաեւ բարոյական վիճակի վրա: Հասուն տղամարդը գիտե, որ վախը ներկա է ամենուր, նա նաեւ գիտե, թե ինչպես պայքարի դրա դեմ:
Նա առանց տատանվելու դուրս է գալիս իր հարմարավետության գոտուց եւ ռիսկի է դիմում, նույնիսկ եթե այդ գործողության արդյունքը լինի նրա ինքնասիրությանը մի փոքրիկ հարվածը կամ թեթեւակի անհարմարավետությունը: Հասուն տղամարդն ապրում է իր հարմարավետության գոտու եզրին եւ մշտապես ոտք է դնում անհայտ տարածքներ, որոնք այդ գոտու սահմաններից դուրս են:
2. Նա ինչ-որ բան չի անի ուղղակի ինչ-որ մեկին դուր գալու համար
Դուք հավանաբար հաճախ եք հանդիպում տղաների, որոնք սկսում են աշխատել, որպեսզի իրենց ընկերուհու վրա տպավորություն թողնեն: Կամ էլ տղամարդկանց, որոնք գինու համտեսումների են գնում, որպեսզի շրջապատողները նրանց զիլ տղաների տեղ դնեն: Դուք նաեւ բախվել եք այնպիսինների, որոնք չեն շեղվում նախանշված ճանապարհից, որպեսզի ավելի դուր գան վերադասին եւ գործընկերներին: Իսկ հասուն տղամարդուն ընդհանրապես չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն շրջապատողները: Այդպիսի տղամարդուն առաջնորդում է ավելի լավը դառնալու եւ իր ընտրած ուղղությամբ զարգանալու անկեղծ ցանկությունը:
Նա սպորտով է զբաղվում, որպեսզի ավելի առողջ եւ ուժեղ լինի, գրքեր է կարդում դասընթացների է գնում, որպեսզի ընդլայնի իր ճանաչողությունն ու կարողություններն այն ոլորտներում, որոնք նրան օգտակար եւ հետաքրքիր են թվում: Այլ խոսքով, նա գիտե, թե ինքն ով է եւ ինչ է ուզում, ինչպես նաեւ հարգում եւ գնահատում է ուրիշների կարծիքը, առաջնորդվում է միայն նրանով, ինչն ավելի լավ ընտրություն է համարում:
3. Նա իր մտքում իդեալական կնոջ կերպար չի ստեղծում
Շատ հարաբերություններ փլուզվում են, երբ չհասունացած տղամարդիկ գիտակցում են, որ իդեալական կնոջ կերպարը, որոնք նրանք դրել են պատվանդանին եւ որով հիացել են այս ամբողջ ընթացքում, չի համապատասխանում իրականությանը: Շատ տղամարդիկ անցնում են խանդոտ հիացմունքից մինչեւ անիմաստ կնատյացություն ընկած ուղին, երբ իրական կանայք չեն արդարացնում նրանց ակնկալիքները:
Իսկ կանայք այնպիսի արարածներ են, ինչպես տղամարդիկ. նրանք իրենց ուժեղ եւ թույլ կողմերն ունեն, բնավորության սքանչելի գծերը եւ ներելի թերությունները, ցանկությունները եւ վախերը: Հասուն տղամարդը գիտե դա: Հենց այդ պատճառով նա իրեն կանանց հետ անհամեմատ ավելի հանգիստ է զգում: Նա նրանց նայում է որպես իրեն հավասարների, ինչը նպաստում է առողջ եւ իսկական հարաբերությունների զարգացմանը:
4. Կնոջ խոսքերը եւ գործողությունները նրան փակուղի չեն մտցնում
Բացի այն, որ հասուն տղամարդը կնոջն ընկալում է որպես իրեն հավասարի, նա նաեւ մի պարզ փաստ գիտե. կանայք եւ տղամարդիկ որոշ մակարդակներում բավականին տարբեր են: Օրինակ` կենսաքիմիական, հոգեբանական եւ սոցիալական տեսանկյունից: Մենք տարբեր կերպով ենք դաստիարակվում եւ մեր ուղեղը տարբեր կերպ է կառուցված: Հասուն տղամարդը հասկանում է, որ կանայք շփվում են, վիճում եւ հոգեբանորեն կախված են:
Հենց այդ պատճառով նման տղամարդուն դժվար է փակուղի մտցնել կամ էլ ջղայնացնել կանացի խոսքերով եւ արարքներով, եւ դա ավելին է, քան իրերին տարբեր տեսանկյունից նայելու կարողությունը: Ամբողջ հարցը կանացի հոգու եւ նրանց մարմնի լեզվի ավելի խորը ընկալումն է:
5. Նա չի վիրավորվում
«Բարկությունից կառչելը նույնն է, թե թույն խմես եւ սպասես, թե ուրիշ մարդ կմեռնի», – Բուդդա:
Վեճերը տեղի կունենան ընտանիքի անդամների, ընկերների, սիրեկանների, գործընկերների միջեւ: Դա անխուսափելի է, եթե դուք ինչ-որ մեկի հետ բավականին շատ ժամանակ եք անցկացնում: Սակայն հասունության ակնհայտ նշան է վեճից հետո հանգստանալու եւ բոլոր բացասական զգացումներից ազատվելու կարողությունը: Հասուն տղամարդուց դուք այսպիսի ֆրազներ կլսեք. «կներես, ես սխալ էի», «մոռացիր դրա մասին, դա ոչ մի կարեւորություն չունի» կամ «դա վաղուց արդեն անցյալում է»: Նման տղամարդը ներողություն է խնդրում եւ առաջ է շարժվում: Եթե դուք կուտակեք վիրավորանքը, դա միայն կթունավորի ձեր հարաբերությունները եւ փորձանք կբերի:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին