Մեծ աչքեր
Նման աչքեր ունեցողներն ի ծնե առաջնորդներ են` առնական, խելացի, շփվող, արտիստիկ: Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, նրանք միշտ հստակորեն գիտեն, թե ինչի են ձգտում, նրանց առանձնացնում է ապշեցնող աշխատունակությունը: Որպես կանոն, մեծ աչքերով մարդիկ բաց են շրջապատի հետ շփման համար, անկեղծ են եւ բնական իրենց զգացմունքների դրսեւորումներում: Իմիջիայլոց, եթե աչքերն անհամաչափորեն խոշոր են, հատկապես` կտրուկ դիմագծերի եւ լայն հոնքերի համադրությամբ, դա խոսում է մյուսներին իշխելու ցանկության, ագրեսիվության, խստության մասին:
Դուրս ցցված խոշոր
Դուրս ցցված խոշոր աչքերը խոսում են իրենց տիրոջ առաջնորդի հատկանիշների եւ ողջամտության մասին՝ հստակորեն արտահայտված զգայունության հետ: Նման աչքերով տղամարդիկ առանձնանում են էներգիայով, խաղային կրքով եւ հավակնություններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ է իմպուլսիվությունը, շփվողականությունը, տիրականությունը: Միաժամանակ նման կանայք հակված են թեթեւամիտ եւ չկշռադատված արարքներ կատարել, չափազանցված ռիսկի դիմել:
Կլոր
Աչքերի նման ձեւը խոսում է ճանաչման ծարավի եւ հաջողության ձգտման մասին: Ճիշտ է, խոշոր աչքեր ունեցողների` պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը հաճախ նրանց խանգարում է հասնել փառքի գագաթին: Նման մարդիկ առանձնանում են բռնկունությամբ, բայց, չնայած դրան, նրանց բնորոշ չէ վրիժառության ձգտումը, որովհետեւ նրանք արագ սառում են: Լայն բացված կլոր աչքերը խոսում են անսովոր անկեղծ եւ բռնկուն բնավորության մասին:
Նշաձեւ
Աչքերի նման ձեւը վկայում է դրանց տիրոջ նուրբ բնավորության մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը եւ թանկ են գնահատում ընկերությունը: Նրանք նվիրված եւ զգայուն են, եթե աչքերի արտաքին անկյունները վեր են բարձրացած: Իսկ եթե անկյունները դեպի ներքեւ են ուղղված, նման աչքերի տերը մելամաղձոտ է եւ սիրում է վիճել: Եթե ներքին եւ արտաքին անկյունները նույն գծի վրա են, կարելի է խոսել ինքնավստահության, ինքնաբավության, լռության հանդեպ սիրո եւ հոգեկան հավասարակշռության մասին:
Ներս ընկած
Աչքի նման ձեւ ունեցողներին առանձնացնում է խոցելիությունը, հավասարակշռությունը, երազկոտությունը: Նրանք չեն ձգտում ռիսկի, բայց հրաշալիորեն կողմնորոշվում են ֆինանսական հարցերում, իրենց հայացքներում պահպանողական են եւ գիտեն` ինչպես վարվել փողի հետ: Նրանք ամեն ինչ վերլուծում են, չեն խոսում իրենց խնդիրների մասին, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Եվ չնայած խորն ընկած աչքերի տերերը շրջապատին որոշ զգուշավորությամբ են վերաբերվում, միշտ պատրաստ են օգնության հասնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Շիլ
Աչքերի նման ձեւ դիտարկվում է սրտաբաց, բարի եւ հանդուրժող սենտիմենտալ մարդկանց մոտ: Լավատեսություն, քաջություն, ինքնավստահություն. հենց այս որակներն են նպաստում նրանց հաջողությանը: Շիլ աչքերով մարդիկ ռիսկի եւ արկածախնդրության են հակված, ինչը նրանց հաճախ ստիպում է չմտածված արարքներ կատարել:
Վեր բարձրացած արտաքին անկյուններով
Նման աչքերով մարդկանց առանձնացնում է մեծահոգությունը, համառությունը, սոցիալական հարաբերություններ ստեղծելու եւ երեխա դաստիարակելու հիանալի հմտությունները: Նման աչքեր ունեցողներին ուղեկցում է կարիերայում հաջողությունը, քաջությունը եւ ստեղծագործելու հակումը, բայց դա նրանց չի խանգարում ագահ լինել եւ պատրաստ ցանկացած գործողության հանուն «համեղ» պատառի:
Ցած իջած արտաքին անկյուններով
Աչքերի նման ձեւը տխրության զգացողություն է ստեղծում, բայց դրանց տերերը, ընդհակառակը, աչքի են ընկնում մեծ լավատեսությամբ եւ չափազանց մեծ բարությամբ: Նրանք ավելի հակված են հոգ տանել մտերիմներին, քան իրենց: Նրանց հատուկ է վճռականությունը եւ հմայքը, բայց նրանք չեն կարողանում ճիշտ դնել առաջնահերթությունները, ինչի հետեւանքով անընդհատ ուրիշի խնդիրներն են լուծում:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին