Հունիսի 15-ին կլրանա Ժաննա Ֆրիսկեի մահվան առաջին տարելիցը: Երգչուհու հայրը խոստովանել է, որ պետք էր շարունակել նրա բուժումը, ինչն այդպես էլ չէին արել:
«Մենք առայսօր չենք կարողանում հասկանալ, թե ինչն էր այդ հիվանդության պատճառը: Ժաննան առողջ կենսակերպով էր ապրում՝ յոգայով էր զբաղվում, միս չէր ուտում՝ հիմնականում բանջարեղեն ու ձուկ: Գուցե հղիությունն է խթանել հիվանդությունը, գուցե աշխատանքը, կամ գուցե Մայամիի շոգ եղանակը: Նա գրեթե երեք ամիս այնտեղ է ապրել արեւի տակ: Երբ ես այցելում էի նրան, մենք օվկիանոս էինք գնում ու այնպես այնքան շոգ էր, որ նա միանգամից շորտերով ջուրն էր մտնում՝ հինգ կիլոմետր մի ուղղությամբ ու նույնքան էլ մյուս... Չգիտեմ, ինչո՞ւ պատահեց դա... Հիմա ոչ ոք ոչինչ ասել չի կարող»,- նշել է Վլադիմիր Ֆրիսկեն:
Իսկ երբ քաղցկեղը հայտնաբերվել է, սկսել են բուժումը: Սկզբում դրական դինամիկա կար:
«Ուռուցքը սկսել էր քայքայվել: Պետք էր շարունակել բուժումը, բայց ոչ ոք չէր բուժում: Սպասում էին, որ ինքն իրեն կանցնի: Վերջին անգամ դեկտեմբերին էին նկարել: Բժիշկը նայեց ու ասաց՝ «ինձ այս փոքր գիծը դուր չի գալիս, իսկ մնացածը նորմալ է»,- պատմել է երգչուհու հայրը
Կենդանության օրոք Ժաննան ձգտում էր ամբողջ ժամանակը որդու հետ անցկացնել, գրկում էր նրան, վեր բարձրացնում, չնայած դա արգելված էր նրան:
«Մենք գտել էինք ելքը: Հենց նա գրկում էր որդուն, ես միանգամից գալիս էի ու բռնում, որ ծանրությունը նրա վրա չընկներ: Իսկ Ժաննան այդ ընթացքում համբուրում էր նրան: Երբեմն Պլատոնը բարձրանում էր նրա վրա ու սկսում էր ցատկել: Մենք սովորեցրել էինք Պլատոնին, որ նա գիշերները անպայման համբուրի մայրիկին: Երբ ժաննան արդեն ոչինչ չէր տեսնում ու փակ աչքերով պառկած էր, մենք նրան հատուկ այնպիսի մահճակալի վրա էինք տեղափոխել, որ Պլատոնը չկարողանար նրա մոտ բարձրանալ: Իսկ նա գալիս էր ու մահճակալի բազրիքն էր համբուրում: Անհնար էր նայել այդ տեսարանին: Բոլորն ով տեսնում էին՝ հուզվում էին ու արտասվում...»,- մեջբերում է Ֆրիսկեին ProZvezd–ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի
