1. Instagram
Ես Instagram-ից չեմ օգտվում եւ ձեզ խորհուրդ կտամ հետեւել իմ օրինակին: Եթե դուք մշտապես դիտեք ուրիշների լուսանկարները երեկույթներին, լողափերին, խնջույքներին եւ համերգներին, ամենայն հավանականությամբ դժբախտ կդառնաք: Ձեզ կթվա, թե ուրիշները հետաքրքիր եւ հագեցած կյանքով են ապրում, որն անցնում է ձեր կողքով:
Այդ ամենը իհարկե հիմարություն է. բոլորն ապրում են առօրյա կյանքով եւ միայն երբեմն են գնում աշխարհիկ հավաքույթների: Բայց չէ որ նկարներ չեն դնի այն մասին, թե ինչպես են ձանձրացած չիփս ուտում հեռուստացույցի առաջ:
Ի վերջո, ինչ-որ մեկը նայում է երեկույթների եւ հեռավոր ծովերի մեր լուսանկարները եւ նույնպես եզրակացություն է անում, որ դուք ավելի հետաքրքիր կյանքով եք ապրում, քան ինքը:
Instagram-ը փառասիրության հսկայական տոնավաճառ է եւ դրան մասնակցելու ոչ մի իմաստ չկա:
2. Դուք դատապարտում եք մարդկանց, որոնք այլ կերպ են ապրում
Ես լարված աշխատել եմ` փոխելու իմ սովորույթներն ու կյանքը: Ես թողել եմ ծխելը: Սկսել եմ կանոնավոր կերպով մարզասրահ գնալ: Հրաժարվել եմ ֆասթ ֆուդից: Ես համառորեն աշխատել եմ, որպեսզի ավելի առողջ դառնամ եւ հպարտանում եմ դրանով:
Իսկ հետո ես հանդիպում եմ ավելորդ քաշով մարդու եւ անմիջապես իմ ներսում նրան ճարպոտ եմ կոչում: Իսկ այդ հիմարը նաեւ անընդհատ ծխում է եւ ինչ ասես ուտում: Բնականաբար, մարզասրահ էլ չի գնում:
Իմ բնական հակազդեցությունը դատապարտումն է: Ինչո՞ւ է նա անընդհատ ուտում այդ աղբը: Մի՞թե չի հասկանում, որ ծխելուց հրաժարումը եւ բուրգերներից բանջարեղենի անցումը նրա կյանքն ավելի առողջ կդարձնեն: Դուք մտածում եք, որ այդ մարդիկ արժանի են նրան, ինչ ունեն:
Բայց այդ համեմատությունը ձեզ ավելի երջանիկ չի դարձնում: Նույնիսկն եթե այն ձեր օգտին է: Եթե դուք ինչ-որ մեկին դատապարտում եք, ի վիճակի չեք սիրել նրան: Հազիվ թե այդ հաստլիկը ձեր ընկերը դառնա: Իսկ եթե դուք ամեն օր նրան տեսնում եք աշխատավայրում, ստիպված եք լինում շփվել նրա հետ, ժամանակի ընթացքում կսկսեք ատել նրան: Ձեզ կսկսի թվալ, թե ուրիշ մարդկանց գործընկերներն ընդհանուր առմամբ ավելի լավն են: Եվ դա, իհարկե, ձեզ դժբախտ կդարձնի:
Երկու պարտադիր սովորույթ
Ես ձեզ երկու սովորույթ եմ առաջարկում, որոնք դուք պետք է դաստիարակեք ձեր մեջ մշտապես համեմատելու փոխարեն:
Նախ` գնահատեք, թե որտեղ եք գտնվում: Փոխանակ հետեւեք ուրիշների կյանքին, հետեւեք եւ գնահատեք ձեր կյանքը: Փորձեք ինքներդ ձեզ հասկանալ: Գնահատեք կյանքի ամեն պահը եւ ջանացեք կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Հաջորդ անգամ, երբ ձեր մեջ գայթակղություն առաջանա` ինչ-որ մեկին համեմատելու ձեզ հետ, փոխեք կիզակետը: Եվ ձեր այսօրվա ես-ը համեմատեք մեկ տարի առաջվանի հետ: Դա անհամեմատ ավելի արդյունավետ է:
Երկրորդ, ջանացեք հասկանալ ուրիշ մարդկանց, ոչ թե դատապարտել նրանց: Նրանք ինչո՞ւ են հաստլիկ դարձնել: Ի՞նչն է ձեզ խանգարում առողջ կենսակերպ վարել: Դուք ինչպե՞ս կարող եք օգնել նրանց: Գիտե՞ք, թե որն է խնդիրը: Գուցե նրանք մարսողության հետ կապված խնդիրներ ունեն եւ դուք կարող եք լավ բժի՞շկ խորհուրդ տալ:
Աղբյուրը` Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը