Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներն՝ այս տարվա կինոփառատոնի առանձնահատկության եւ ծրագրերի մասին

14:51, 15 հունիսի

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը․ Փառատոնը նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը․

 «Շատ ուրախ եմ, որ, մշտապես մեծ ուշադրություն կա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նկատմամբ։ Այս տարվա «Ոսկե ծիրանը» մեզ համար առանձնահատուկ է, քանի որ մենք այս տարի նշում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, իսկ այս փառատոնն այդ անկախության ծնունդն է եւ ներառում է այնպիսի գծեր, որոնք բնորոշ են անկախությանը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն։ «Ոսկե ծիրանի» շնորհիվ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում եւ արտաքին աշխարհում»,- նշեց ՀՀ մշակույթի  նախարարը։

Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ ուրախալի է այն փաստը, որը, նույնիսկ, դժվարին ժամանակահատվածում մարդիկ ոգեւորությամբ են սպասում փառատոնի մեկնարկին․

«Արդեն 13-րդ տարին է, ինչ անցկացվում է այս փառատոնը․ թվում է, թե մարդիկ պետք է որ, հոգնած լինեն մեզանից, սակայն փառք Աստծո, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում, երբ պատերազմն աչքներիս առաջ էր, անհանգստությունը՝ մեծ, իսկ ֆինանսական խնդիրները տարածված են ամբողջ աշխարհում, «Ոսկե ծիրանը» շարունակում է մնալ Մշակույթի նախարարության եւ բոլորիս ուշադրության կենտրոնում։ Փառատոնը նվիրված է մեր անկախության 25-ամյակին եւ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ոչինչ մեզ չի կոտրել»,-նշեց  Հարություն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ դեռեւս պարզ չէ, թե ովքեր են լինելու այս տարվա «Ոսկե ծիրանի» միջազգային հյուրերը։

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կինոփառատոնը  ներկայանալու է հագեցած ծրագրով․

«Մրցութային ծրագրերը, գրեթե, անփոփոխ են՝ կլինեն լիամետրաժ,  խաղարկային եւ վավերագրական միջազգային ֆիլմերի մրցույթներ։ Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նաեւ հայկական համայնապատկերին եւ այդ բաժինը եւս բավականին հարուստ կլինի»,-նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանը՝ հավելելով, որ ամեն տարի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում են այնպիսի երկրների աշխատանքներ, որոնք այլ առիթով կինոսերները չէին կարողանա դիտել։ Այս տարի կինոփառատոնի շրջանակներում, օրինակ, կցուցադրվեն բասկյան եւ դանիական ֆիլմեր։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այս տարի հիմնական ուշադրություը սեւեռվելու է հայկական կինոյի վրա․

«Հայկական արտադրության շատ հետաքրքիր ֆիլմեր կներկայացվեն մեր արտասահմանյան կոլեգաներին։ Փառատոնում ընդգրկված հայկական ֆիլմերը  կներկայացվեն պրեմիերաների ձեւաչափով։ Մենք անպայման ուզում ենք շեշտադրել եւ ցույց տալ հայկական կինոյի վերելքը»։

«Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկակզմակերպվեն նաեւ հայկական կինոարվետի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները։ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղդրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search