1. Մարդուն այնպես ընտրեք, ասես կույր եք
Փակեք աչքերը եւ զգացեք, թե ինչ կմտածեք այդ մարդու մասին: Նրա բարության, հավատարմության, խորաթափանցության, նվիրվածության, ձեզ հոգ տանելու նրա կարողության եւ իրեն, որպես անկախ արարածի, հոգ տանելու կարողության: Չնայած մեր մշակույթի առանձնահատկություններն ազդում են շատ բանի վրա, եւ այն, ինչ մենք տեսնում ենք արտաքին աչքով, շատ կարեւոր է, անհամեմատ ավելի կարեւոր է այն, ինչ մենք տեսնում եւ ընկալում ենք մեր ներքին հայացքով, երբ մեր աչքերը փակ են:
2. Մի գլխավոր տարբերություն կա այն մարդու միջեւ, որն ի վիճակի է երկարատեւ հարաբերությունների զուգընկեր դառնալ եւ նրա, ով ի վիճակի է զուգընկեր լինել միայն կարճ ժամանակով
Եվ այդ տարբերակիչ նշանը սովորելու կարողությունն է: Իսպանական արտահայտություն կա այն մասին, որ «նա, ով ի վիճակի չէ սովորելու, ամենաանհանդուրժողն է»: Նա, ով ի վիճակի չէ իրերին նայելո նոր հայացքով, ով հետաքրքրասեր չէ աշխարհի եւ նրա կառուցվածքի հանդեպ, այն բանի, թե ինչպես են կառուցված մարդիկ, շատ հաճախ փակվում է եւ ասում. «ոչ, ամեն ինչ կարող է լինել միայն այսպես կամ այնպես»: Երկարատեւ հարաբերությունների համար ամենից ավելի լավ է ընտրել նրան, ով ի վիճակի է բաց լինել: Ոչ միշտ, իհարկե: Բայց նրա հետ, ով կարող է բացվել եւ փակվել, դարձյալ բացվել եւ փակվել, աստիճանաբար սովորելով եւ զարգանալով:
3. Ընտրեք նրան, ով ուզում է այնպիսին լինել, ինչպիսին դուք եք` միաժամանակ ուժեղ եւ զգայուն (քնքուշ)
Երբեմն կնոջը հատուկ հատկանիշներ են ուժը եւ փխրունությունը: Ուժը, որին ծառն է տիրապետում: Ուժեղ քամին կարող է հարվածել նրան, բայց իր ճկունության շնորհիվ այն կշարժվի քամու հետ միասին: Եթե չճկվի, կկոտրվի: Զգայունություն ասելով նկատի ունեն ողջ լինելու եւ շրջապատում տեղի ունեցողն ընկալելու կարողությունը: Որոշ մարդկանց անհրաժեշտ է մի քիչ օգնել այդ առումով: Բայց ամենից հաճախ մտքում կամ նույնիսկ հոգու խորքում մարդիկ այդպիսին են` արթնացած եւ ողջ, ուղղակի դժվարանում են արտահայտել դա: Այդ պատճառով դարձյալ այդքան կարեւոր է երկրորդ կետը` սովորելու կարողությունը: Կարելի է հսկայական ներուժ ունենալ բարի, սիրող եւ հավատարիմ եւ ընդհանրապես մարդկությանը երբեւէ հայտնի եղած լավագույն սիրեկանը լինելու համար, բայց եթե չսովորես եւ չզարգացնես այդ ներուժը, ոչինչ չի լինի:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով