Ինչպես գիտեք՝ ծուխն առանց կրակի չի լինում: Եվ այսպես Քիմ Քարդաշյանի մեղադրանքներին (հայուհին հայտնել է, որ Թեյլոր Սվիֆթը խաբել է Քանյե Ուեսթին) պատասխանել է երգչուհու ներկայացուցիչը:
Հիշեցնենք, խոսքն այն մասին է, որ Քանյեն իր նոր երգերից մեկում վիրավորական արտահայտություններ էր արել Թեյլորի հասցեին, բայց վստահեցրել է, որ նախապես տեղեկացրել էր երգչուհուն ու ստացել նրա թույլատվությունը: Սակայն Թեյլորը հետագայում հերքել է այդ փաստը, իսկ Քիմն էլ պնդում է, որ Թեյլորը ստում է:
«Թեյլորը չի վիրավորվել Քիմից, քանի որ հասկանում է, որ Քիմի վրա Քանյեն ճնշում է գործադրում: Ամեն դեպքում, Քիմի ասածների մեծ մասը սուտ է: Քանյեն ու Թեյլորը միայն մեկ անգամ են հեռախոսազրույց ունեցել: Երբ Սվիֆթն իր ընտանիքի հետ հանգստանում էր 2016-ի հունվարին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք երբեք չեն խոսել: Թեյլորը երբեք չի հերքել, որ խոսակցություն եղել է, Քանյեն նրան նույնիսկ խնդրել է իր երգը ներկայացնել Թվիթերում, ինչից Թեյլորը հրաժարվել է: Քանյեն երբեք Թեյլորին չի ասել, որ մտադիր է իր երգում օգտագործել bitch (լիրբ) բառը: Թեյլորը այդ բառը առաջին անգամ է լսել՝ բոլոր մյուս ունկնդիրների նման: Նա իրեն ստորացված էր զգում: Քիմի պնդումները, որ Թեյլորն ու նրա թիմը տեղյակ են եղել, որ զանգը ձայնագրվում է կոռեկտ չեն: Թեյլորը չի հասկանում, թե ինչու Քանյեն ու Քիմը չեն ուզում իրեն հանգիստ թողնել»,- ասել է հանրահայտ երգչուհու ներկայացուցիչը:
P.S Թեյլոր, ուշքի արի, հայուհու հետ ուժերդ մի՛ չափիր, նա քեզնից ուժեղ է...
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի