Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Քիմ Քարդաշյանը` Թեյլոր Սվիֆթին. Թեյլորը խաբել է Քանյե Ուեսթին

11:04, 17 հունիսի

Մինչ համացանցը բուռն քննարկում է Քիմ Քարդաշյանի ֆոտոշարքը ամերիկյան GQ պարբերականի համար, շտապում ենք ձեր ուշադրությունը 35 ամյա հեռուստաաստղի կրծքից տեղափոխել պարբերականին տված նրա հարցազրույցի ուղղությամբ: Ահա մի քանի հետաքրքիր պահ, որոնց արժե անդրադառնալ.

Եվ այսպես Թեյլոր Սվիֆթի հետ հայտնի վիճաբանության մասին (Քանյեն իր նոր երգերից մեկում վիրավորական արտահայտություններ էր արել Թեյլորի հասցեին՝ հետագայում հայտնելով , որ երգի տողերը նախապես համաձայնեցված էին  երգչուհու հետ, ինչը սակայն Սվիֆթը առայսօր հերքում է ) Քիմն ասել է.

«Նա իհարկե ամեն ինչի մասին գիտեր: Ձեւացնում է, թե չգիտի: Ես երդվում եմ, որ իմ ամուսինը օրվա ընթացքում այնքան շատ կեղտի հետ գործ ունի, որ արդեն վաղուց պահպանում է բոլոր անհրաժեշտ կանոնները: Նա զանգել է Թեյլորին, որպեսզի թույլատվություն ստանա: Գրողը տանի, հիմիկվա ռեփերներից ո՞վ է զանգում աղջկան, որպեսզի թույլատվություն ստանա նրա անունն իր երգում հիշատակելու համար: Այնքան շատ մարդ է ներկա եղել Քանյեի զանգին: Վկաներ կան: Ես չգիտեմ, թե Թեյլորն ինչու է հետո որոշել հետ կանգնել իր ասածներից ու ամեն ինչ հերքել: Նա մեզ ասել էր, որ «Գրեմմի» մրցանակաբախշության ժամանակ կհայտնի, որ տեղյակ է եղել երգի այդ տողերի մասին, բայց արեց հակառակը՝ իրեն որպես զոհ ներկայացնելով: Թեյլորը խաբեց Քանյե Ուեսթին: Դրանից հետո մենք նրա հետ այլեւս շփում չենք ունեցել: Գուցե միայն նամակը, որը մեզ նրա փաստաբանն է փոխանցել, որտեղ գրված է «Մի հրապարակեք մեր հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչնչացրեք այն»:

Ռոբի ու Բլեք Չայնայի մասին

«Մենք բոլորս երջանիկ ենք, քանի որ տեսնում ենք, որ Ռոբն է երջանիկ: Նա զբաղված է իր առողջական վիճակով, Չայնան հրաշալի աղջիկ է: Մենք Չայնայի հետ ոչ մի տարաձայնություն չունենք, մամուլը հերթական անգամ ամեն ինչ ուռճացրել է»:

Աղբյուր՝ Just Jared

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search