Քարդաշյանների ընտանիքը խորը կորուստ է ապրում: Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը՝ Քրիս Ջենների մայրը և Քիմի, Քորթնիի, Քլոեի, Ռոբի, Քենդալի և Քայլի Ջենների տատիկը՝ մահացել է 91 տարեկանում։
70-ամյա Քրիս Ջենները մոր մահվան մասին հայտնել է Ինստագրամում՝ հրապարակելով հուզիչ հրաժեշտի ուղերձ։
«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկին՝ Էմ Ջեյին: Չկան բառեր, որոնք կարող են արտահայտել, թե ինչ էր նա նշանակում ինձ համար կամ որքան դժվար է հրաժեշտ տալը: Մայրիկս մեր ընտանիքի սիրտն էր: Նա ինձ սովորեցրեց ամենակարևոր բաները՝ անվերապահորեն սիրել ընտանիքդ, լինել բարի, միշտ լինել նրանց կողքին, ում սիրում ես, և գնահատել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը»։
Քրիսը նաև շնորհակալություն է հայտնել մորը նրա սիրո, աջակցության և կյանքի դասերի համար։
«Մայրիկ, շնորհակալ եմ քո կատարած յուրաքանչյուր զոհաբերության, քո կիսած յուրաքանչյուր իմաստության և մեզ ամեն օր շրջապատող սիրո համար։ Ես կկարոտեմ մեր ամենօրյա զրույցները, քո ժպիտն ու ծիծաղը։ Իմ սիրտը կոտրված է միլիոն մասերի»։
Մերի Ջո Շենոնը լավ հայտնի էր Քարդաշյան ընտանիքի երկրպագուներին։ Նա պարբերաբար հայտնվում էր «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուում, իսկ 1980 թվականին Սան Դիեգոյում հիմնադրեց «Shannon & Co.» մանկական խանութը։
Հարցազրույցում նա նշել էր, որ մանկության տարիներին Քիմ Քարդաշյանը սիրում էր փող հաշվել խանութում և նույնիսկ հորինել էր մի զվարճալի երգ. «Հաշվելը իմ խաղն է, իսկ փողը՝ իմ անունը»։
Քրիս Ջենների խորթ հոր՝ գործարար Հարրի Շենոնի մահից հետո՝ 2003 թվականին, Մերի Ջոն Քարդաշյանների և Ջեններների ընդլայնված ընտանիքի ամենամտերիմ և ամենասիրված դեմքերից մեկն էր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից11:20, 18 նոյեմբերի
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել. 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածինը գրկին10:30, 18 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»09:00, 18 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը