Նրա վերադասը
Ինչ դժվար է ամուսնուն աշխատանքի ճանապարհել, երբ գիտես, որ նրա վերադասն ամենաիսկական սեքս-ռումբ է: Խիստ, կիպ կոստյում, բարձրակրունկներ եւ մեծամիտ, տիրական պահվածք. ո՞ր տղամարդը չի տարվի նման կնոջով: Ահա պատասխանը. եթե ձեր ամուսինը գոնե մի կաթիլ խելք ունի, նա վերադասին չի նայի որպես կնոջ, որի հետ հնարավոր է դավաճանել, չէ որ նա գիտե, թե դրա հետեւանքով իրեն ինչ է սպառնում: Եթե ինչ-որ բան սխալ գնա եւ լեդի-բոսսը դժգոհ լինի, տղամարդը կզրկվի աշխատանքից, ընտանիքից եւ բարի համբավից, հանուն որի ստիպված է եղել երկար եւ ջանասիրաբար չարչարվել: Ինքներդ մտածեք, նրան պե՞տք են այդպիսի խնդիրներ: Մանավանդ որ կանայք երբեք հարաբերություններ չեն ստեղծում ավելի ցածր կարգավիճակով տղամարդկանց հետ, այնպես որ` այդ տեսանկյունից ձեզ ոչինչ չի սպառնում:
2. Վաճառողուհին կամ մատուցողուհին
Ձեր տղամարդը կարող է նրանց ժպտալ կամ աչքով անել, որքան ուզենա, բայց նրանք փոխադարձությամբ չեն պատասխանի: Եթե նրանց աշխատավայրերն այն վայրերն են, որտեղ դուք հաճախ եք լինում սիրելիի հետ, ուրեմն նրանք հաստատ գիտեն, որ նա զբաղված է: Բոլոր աղջիկները, որոնք աշխատում են ակումբներում, ռեստորաններում, խանութներում եւ սրճարաններում, որտեղ դուք կանոնավորապես հայտնվում եք նրա հետ, հետաքրքրություն չեն դրսեւորի ձեր տղամարդու հանդեպ: Եկեք պատկերացնենք, որ ձեր ամուսինը սիրավեպ ունի վաճառողուհու հետ, որն աշխատում է ձեր տանը մոտակա խանութում, որտեղ դուք ամեն օր մտնում եք խալաթով եւ հողաթափերով, որ, օրինակ, հաց գնեք: Այդ աղջիկը հաստատ կիմանա, որ իր պաշտամունքի առարկան ամուսնացած է, դուք էլ նրա կինն եք: Իր դիմախաղերով, շարժումներով եւ պահվածքով նա անգիտակցաբար ցույց կտա, որ մեղավոր է ինչ-որ բանում, այդ պատճառով դուք անմիջապես կսկսեք կասկածելի բան ենթադրել եւ կփորձեք պատասխան փնտրել: Իսկ եթե ամուսինը հանկարծ «ծակվի» եւ ինքն ամեն ինչ խոստովանի՞: Այդ դեպքում դուք հաստատ կիմանաք, թե որտեղ գտնեք սիրուհուն եւ նրա համար սկանդալ սարքեք: Ընդ որում ցանկացած հարմար ժամանակ: Նրա համար չափազանց ռիսկային իրավիճակ է: Հենց այդ պատճառով չարժե, որ անհանգստանաք:
3. Նրա գործընկերուհին
Ծառայողական սիրավեպերն այնքան էլ հազվագյուտ բան չեն: Սակայն կանանց մեծամասնությունը (նաեւ` տղամարդկանց) դա այնքան էլ լավ միտք չի համարում: Չէ որ եթե անձնական հարաբերություններում ինչ-որ բան սխալ գնա, հետո մարդն աշխատանքի գալով ստիպված կլինի տառապել ամեն օր տեսնելով ատելի դեմքը: Ի՞նչ անել: Հեռանա՞լ աշխատանքից: Հանուն ինչի՞: Դիմանա՞լ: Բայց դա այնքան է ջղայնացնում: Միակ ելքը նման իրավիճակում չհայտնվելն է: Եվ բոլորը գիտեն դա: Այդ պատճառով ծառայողական սիրավեպերն ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ մարդիկ բոլորովին ի վիճակի չեն տիրապետել իրենց զգացմունքներին եւ այդ զգացմունքները փոխադարձ են: Ձեզ դա չի ՞ սփոփում: Այդ դեպքում ահա թե ինչի մասին մտածեք: Աշխատանքային կոլեկտիվը այն տեղն է, որում ոչ ոք չի կարող թաքցնել իր ընտանեկան կարգավիճակը: Որպես կանոն, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն. ով է ամուսնացած, քանի երեխա ունի, կնոջ անունն ինչ է եւ այլն: Այն, որ դուք կաք ձեր ամուսնու կյանքում, գիտեն նրա գործընկերները: Նշանակում է` նաեւ կին գործընկերները: Բոլոր տեսանկյուններից վտանգավոր է ծառայողական սիրավեպ սկսել ԱՄՈՒՍՆԱՑԱԾԻ հետ: Հազար կնոջից միայն մեկը նման քայլի կդիմի: Հավանականությունը, որ այդ կինը կհայտնվի ձեր ամուսնու կոլեկտիվում, այնքան փոքր է, որ կարող եք լիովին հանգիստ լինել: Հազարից միայն մի կին կարող է նման քայլի դիմել: Հավանականությունը, որ նման կին կհայտնվի ձեր ամուսնու կոլեկտիվում, այնքան փոքր է, որ կարող եք լիովին հանգիստ քնել:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով