Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

4 պատճառ, թե ինչու է նա լքել քեզ

22:29, 5 հուլիսի

1. Դու քեզ կորցրել ես 

Դու նրան եւ ձեզ ավելի շատ ժամանակ ես տրամադրում, քան քեզ: Այն ամենը, ինչը մի ժամանակ լցնում էր քո կյանքը եւ քեզ դարձնում էր այն, ինչ կաս, երկրորդ պլան է մղվել եւ գուցե ընդհանրապես վերացել է: Ինչու հանդիպել ընկերուհիներին, լեռներ գնալ, կարդալ սիրելի հեղինակին սիրելի սրճարանում եւ ժամանակ ծախսել շոփինգի վրա, եթե կարելի է նստել բազմոցին եւ ֆուտբոլ նայել: Կարեւորը` նրա հետ, կարեւորը` նրա կողքին: Միայն նա կա, իսկ դու չկաս: Դու նստած ես նրա հետ, իսկ նա ո՞ւմ հետ է: Նրա ինչի՞ն է պետք ոչ ոքը: Դու իրավունք չունես կորցնելու քո «ես»-ը` այն «ես»-ը, որի համար նա սիրել է քեզ: Դու իրավունք չունես քո ամբողջ կյանքը 180 տոկոսով նրա կողմը շրջել, աշխարհում ոչ մի հարաբերություն դա չի պահանջում: Դու իրավունք չունես հրաժարվել քեզնից եւ նրան սիրել այն աստիճան, որ դադարես ինքդ քեզ սիրել:

2. Դու նրան կերակրել ես

Այսուհետ կյանքում քո նպատակը նրա համար առավելագույն հարմարավետություն ապահովելն է, նույնիսկ ի վնաս նրա, ինչ դու ես ուզում: Եվ քո ամենամեծ վիշտը չգնահատված լինելն է: Որովհետեւ երջանկության բանաձեւը ճիշտ հակառակ ուղղությամբ է գործում: Տղամարդու համար ինչ-որ բան անելով` դու կորցնում ես քո արժեքը նրա աչքում: Հարաբերություններում պետք է հարմարավետություն լինի, դա բացարձակ ճշմարտություն է: Բայց, սիրելիս, հարմարավետ պետք է լինի երկու զուգընկերոջը: Հակառակ դեպքում ո՞ւմ եւ ինչի համար են պետք նման հարաբերությունները: Հասկացիր. սիրելի կանանց չեն փոխում, բայց նույնիսկ լավագույն եւ ամենապրոֆեսիոնալ տնային աշխատողին կարող են աշխատանքից հեռացնել հանուն անփորձ, բայց համակրելի տնտեսուհու:

3. Դու ամեն ինչ ինքդ ես որոշել

Դու ես որոշում, թե նա ինչ եւ երբ ուտի եւ խմի: Դու ես որոշում, թե նա ում հետ ընկերություն անի եւ որքան հաճախ այցելի ծնողներին: Դու ես որոշում, թե նա ինչ պետք է նայի եւ ինչ կարդա: Դու ես որոշում, թե ինչ պետք է հագնի: Դու ես որոշում, թե նա որտեղ պետք է աշխատի: Դու ես որոշում, թե նա որտեղ եւ ում հետ պետք է հանգստանա: Դու ես որոշում, թե նա սեքսում ինչ դիրքում լինի: Կարելի՞ է հետաքրքրվել: Ինչո՞ւ ես դա համարժեք պահվածք կոչում: Որովհետեւ ավելի լա՞վ գիտես: Եվ ինչպե՞ս է նա այսքան մեծացել եւ ձեւավորվել որպես անհատ առանց քո հանճարեղ որոշումների: Իսկ դու քեզ հաշիվ տալի՞ս ես, որ նա ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունել: Կարծում ես` ի վիճակի չէ՞: Ուրեմն շատ կզարմանաս, երբ նա հասուն եւ կշռադատված եւ կարեւորը` ճիշտ որոշում կայացնի հեռանալ քեզնից: Հարգիր նրան եւ նրա կարծիքը: Լսիր, թե ինչ է ասում: Որոշումներ կայացրու նրան տեղակ պահելով: Հակառակ դեպքում ինչո՞ւ ես դու այն մարդու հետ, որի հայացքները տրամագծորեն հակառակ են քոնին, որի կարծիքին դու ոչ մի կարեւորություն չես տալիս եւ համարում ես, որ նա չի կարող իրավացի լինել:

4. Դու վերահսկիչ ես

Աշխատավայրում երկա՞ր ես մնացել: Ուրեմն բարի եղիր մանրամասն հաշվետվություն ներկայացնել` չեքերով, հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների մասին քաղվածքով եւ գրպանները դատարկելով: Ընկերների հետ բաղնիք է գնում, հրաշալի է, դու էլ հենց նոր լողազգեստ ունես: Դու գիտես սոցցանցերում նրա բոլոր գաղտնաբառերը, քո մատնահետքը համապատասխանում է նրա այֆոնին, իսկ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ձեզ մոտ համաժամանակեցվա՞ծ են: Լիակատար վստահություն, կասես դու, ես քեզ կասեմ` կատարյալ հիմարություն: Ի՞նչը կարող է ավելի զզվելի լինել, քան «Ես կնոջս հարցնեմ» կամ «Ես ամուսնուս թո՞ւյլ եմ տվել» ֆրազները: Գուցե նրան նաեւ շղթայես, իսկ երեկոյան տանես այգում զբոսնելո՞ւ: Տղամարդը գնահատում է ազատությունը: Տղամարդու համար «կրունկ» բառն ավելի վիրավորական է, քան «աղավնյակը»: Նա քո սեփականությունը չէ: Կին, ուշքի արի, մենք ազատ երկրում ենք ապրում: Նրան հասկացրու, որ հարգում ես քեզ հետ մենակ մնալու կամ ընկերների հետ շփվելու նրա ցանկությունը: Ի՞նչ ես կպել նրան տատասկափշի պես: Տատասկափուշը կարելի է պոկել, հատկապես եթե մազերի մեջ է ընկել, այն կտրելն էլ վիրավորական է, բայց տատասկափշի նկատմամբ մարդու միակ վերաբերմունքը դրանից ազատվելն է:


Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search