Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Եվրատեսիլ 2016»-ից հետո մրցույթը լուսաբանող բրիտանական Wiwibloggs կայքը հայտարարել է այլընտրանքային երգի մրցույթ՝ «Wiwivision», որտեղ մասնակիցների թվում է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանն իր «Համաձայն եմ» երգով։
Սոֆիի երգը սկզբում 20 այլ ստեղծագործությունների հետ պայքարում էր եզրափակիչում հայտնվելու համար։ Իսկ օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհուն հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:
«Wiwivision»-ում հայտնվելու եւ, առհասարակ, «Եվրատեսիլի» մասին հետաքրքիր զրույց ունեցանք Սոֆի Մխեյանի հետ.

«Wiwivision-ում ընդգրկվելն ինձ համար անսպասելի էր ու միեւնույն ժամանակ շատ հաճելի. այն, որ լսում են երգերդ, սիրում, ընտրում ու քեզ լավագույնը ճանաչվելու հնարավորություն են տալիս, միշտ էլ հաճելի է»:
Խոսելով «Եվրատեսիլի» մասին` երգչուհին նշում է, որ այս մրցույթը շատ կարեւոր հարթակ է մեր երկրի անունն աշխարհում եւս մեկ անգամ հնչեցնելու համար.

«Գուցե այնպիսի երկրների համար, որոնք Եվրոպայում դասվում են աշխարհագրական սկզբունքներով, «Եվրատեսիլը» պարզապես հերթական շքեղ միջոցառում է, բայց մեր դեպքում այն ավելի կարեւոր հարթակ է, հնարավորություն է` ավելի լայն մասսաներին ներկայանալու եւ, ինչո՞ւ ոչ, մեր փոփ երաժշտությունը ավելի տարածելու։ Սփյուռքահայության համար, ինչ խոսք, միշտ էլ աշխատում ենք, սակայն այս դեպքում լսարանն անհամեմատ ավելի մեծ է ու կազմված է ոչ միայն հայերից, ինչն էլ առիթ է ընձեռում օտարերկրացիներին եւս մեկ անգամ Հայաստանի մասին լսել ու խոսել, իսկ սա շատ կարեւոր է»:
Սոֆիի հետ խոսեցինք նաեւ «Եվրատեսիլի» թաքնված գրավչության մասին, որի շնորհիվ մրցույթն իր շուրջ է համախմբում աշխարհի մի շարք երկրների տաղանդավոր արտիստներին.

«Ինչպես նշեցի` երգի մրցույթ լինելուց բացի շատերի համար «Եվրատեսիլը» շքեղ միջոցառում է. հաճախ հեռուստաէկրաններից այս կողմ մենք ականատես ենք լինում միայն բուն մրցութային համերգներին, սակայն մինչեւ այդ` արտիստներն իրենց երգերը լսելի դարձնելու նպատակով պրոմո-տուրերով լինում են տարբեր երկրներում ու քաղաքներում, իրենց մասնակցությունն են ցուցաբերում ակումբային տարբեր համերգների ժամանակ, իսկ սրանք արտիստին հետագայում աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու մի շարք հնարավորություններ են ընձեռում։ Կարծում եմ՝ այս ամենն արդեն իսկ բավական գրավում է երգիչներին»:
Սոֆիի խոսքով` «Եվրատեսիլին» մասնակցելը մեծ պատասխանատվություն է, սակայն նման առաջարկ ստանալու դեպքում երգչուհու պատասխանը կլինի դրական.
«Այս մրցույթը կարեւոր փորձություն է ու ինչպես արդեն նշեցի` աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու կարեւոր հարթակ։ Սակայն, եկեք չմոռանանք նաեւ, թե որքան դաժան են վարվում մերոնք արտիստների նկատմամբ, եթե նրանք հանկարծ ինչ-որ մի տեղ սայթաքում են՝ հաշվի չառնելով անգամ, թե իրականում ումն էր մեղավորությունը։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ կխիզախեմ»:

Մինչ Սոֆին իր երկրպագուներին կուրախացնի «Եվրատեսիլին» իր մասնակցությամբ, վերջիններս կարող են օգնել իրենց սիրելի երգչուհուն հաղթել Wiwibloggs-ի հայտարարած մրցույթում:
Եզրափակիչ փուլում լավագույնը որոշվում է քվեարկության միջոցով, որի վերջնական արդյունքը կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների եւ բլոգերներից կազմված ժյուրիի ձայների վրա։ Քվեարկել կարելի է այս հղումով, ընդամենը մեկ անգամ:
Քվերակությունն ավարտվելու է հուլիսի 2-ին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` NEWS.am STYLE-ի եւ Սոֆի Մխեյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար