1. Սերը կիրք է, կապվածությունը` անտարբերություն
Այստեղ խոսքը հրաժեշտի ընթացքում պահվածքի մասին է: Ասում են` սիրուն ամենամոտ զգացումն ատելության զգացումն է, ահա թե ինչու բաժանումից հետո այդ ամբողջ գեղեցիկ, անկեղծ սերը ատելության է վերածվում: Երբ դուք ուղղակի կապված եք մարդուն, երբեք այդպես չեք ջղայնանում: Ձեզ անհանգստություն կամ նյարդայնություն է պատում, բայց այդ տագնապալի զգացումները ձեզ չեն մղում այնպիսի ուժեղ ու նշանակալի մի բանի, որպիսին ատելությունն է:
2. Սերը պայմաններ չի ճանաչում, կապվածությունը եսասիրական է
Երբ դուք սիրում եք, ձեր մտքերը նվիրված են այդ մարդուն: Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկի պահանջմունքները ձերից ավելի կարեւոր են դառնում: Միակ պատճառը, որի համար դուք նոր մահճակալ եք գնում, այն է, որ այժմ կա մեկը, որի հետ այն կարող եք կիսել: Այն ամենը, ինչ անում եք ձեր զուգընկերոջ համար, մի քիչ ուղղված է նաեւ ձեր հաճույքին:
3. Սերը բարդ է, կապվածությունը բարդ է սոսկ այն դեպքում, երբ դուք միասին չեք
Իսկական սիրո մեջ ամեն ինչ բարդ է: Դուք կարծում եք, թե դա պետք է հեշտ լինի, որովհետեւ սերն այնքան մաքուր եւ գեղեցիկ է, բայց նշանակալի եւ կյանքը փոխող ամեն ինչ ջանքեր է պահանջում: Դուք պետք է նպաստեք հարաբերությունների աճին եւ ամրապնդմանը: Ինչ վերաբերում է կապվածությանը, այդտեղ աճեցնելու բան չկա: Ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է սոսկ նրա վրա, թե դուք որքան հաճախ կարող եք հանդիպել շաբաթվա ընթացքում: Դուք այդ մարդու կարիքն ունեք, ինչպես որ օգնության կարիք են ունենում: Այդ հարաբերությունները չեն աճում, չեն ծաղկում, այլ ձեւեր չեն ընդունում: Ինչպես թմրանյութի ազդեցության դեպքում, ազդեցությունը երկար չէ եւ վաղ թե ուշ ձեզ բաց կթողնի:
4. Սերն ազատություն է, կապվածությունը` բանտ
Երբ դուք սիրում եք, կարիք չունեք մարդուն մշտապես տեսադաշտում պահելու, որպեսզի ձեզ անվտանգ զգաք: Դուք կարիք չունեք մարդու կողքին լինելու` հասկանալու, թե նա ինչ է զգում:
Դուք երբեք չեք կասկածում այդ մարդու պատասխան սիրուն եւ չեք տառապում խանդից: Իսկ երբ դուք կապվածություն եք զգում, դուք զուգընկերոջ զգացմունքների իրական ընկալում չունեք, որովհետեւ ի վիճակի եք նորմայի մեջ լինել միայն նրա անմիջական ներկայությամբ: Երբ դուք միասին չեք, չեք կարող ազատվել այն սեւեռուն գաղափարից, թե նա ում հետ է ժամանակ անցկացնում:
Եթե այդ մարդն ընդամենը կապված է ձեզ, միթե դա չի նշանակում, որ խոշոր հաշվով նրա համար մեկ է, թե ում կապվի:
5. Սերն ընդլայնում է սահմանները, կապվածությունը շրջանակի մեջ է դնում
Այս կյանքում ոչինչ չի կարող ամենակարողության այնպիսի զգացում ներշնչել, ինչպես իրական սերը: Այն ազատության լիովին նոր ընկալում է տալիս, թարմացնում է եւ էներգիայով լցնում:
Դուք ողջ եք եւ պատրաստ եք նվաճել աշխարհը: Իսկ կապվածությունը վերաճում է հանուն իշխանության հասարակ պայքարի: Ձեզ մշտապես անհրաժեշտ է ձեր նշանակության հաստատում: Դուք պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեք եւ «ձեռնաշղթայի» յուրօրինակ բանալին մշտապես ձեր ձեռքում է:
6. Սերը հավերժ է, կապվածությունը ժամանակավոր է
Երբ դուք սիրում եք` իրոք եք սիրում, դա դարերի համար է: Հարաբերությունները կձեւավորվեն թե ոչ, այդ մարդն ընդմիշտ կմնա ձեր ամբողջ կյանքի սերը: Կապվածության դեպքում այդպես չէ: Կապվածությունը պիտանելիության ժամկետ ունի: Կապվածությունը կեղծված նմուշ է, այն ասես մոռացման գիրկն ընկնել լինի անկեղծ սիրո համեմատ: Նման զույգում զուգընկերներից մեկն ինչ-որ ժամանակ կարող է իսկական սիրո հանդիպել, եւ այդ ամբողջ կապվածությունը նույնքան արագ կցրվի, որքան ձեւավորվել էր ինչ-որ ժամանակ: Իսկական սերը չի կարող թուլանալ, այն հավերժ մնում է մեզ հետ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը