«Կյանքի գինը», «Սիրո գերին», «Ֆուլ Հաուս», «Աբելի քույրը» եւ մի շարք այլ սերիալներից եւ հեռուստանախագծերից հայտնի դերասան Գրիգոր Սուքիասյանն օրերս հրաժեշտ տվեց ընկերներին եւ մտերիմներին ու մեկնեց ԱՄՆ:
Դերասանի` երկրից հեռանալը բուռն քննարկումների թեմա դաձավ նրա երկրպագուների համար, որոնց հուզում է մի շատ կարեւոր հարց` արդյոք Գրիգորին այլեւս չե՞նք տեսնելու Հայաստանում եւ հայկական հեռուստասերիալներում:
Այս հարցերի պատասխանները ճշտելու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցեց այժմ Լոս Անջելեսում գտնվող Գրիգորի հետ.
«ԱՄՆ մեկնեցի, որովհետեւ ունեի աշխատանքային հրավեր եւ, իրոք, մեծ ցանկություն կար աշխատելու Հայաստանից դուրս, իսկ Միացյալ Նահանգներում ապրելը վաղուց կայացրած որոշում էր: Սակայն նշեմ, որ պատրաստվում եմ համատեղել ամեն ինչ` բնակվել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում»:
Դերասանն ԱՄՆ-ում դեռեւս հարազատների տանն է բնակվում, սակայն վստահ է, որ շուտով այնտեղ կունենա իր բնակարանը.
«Դեռ նոր եմ տեղափոխվել այստեղ եւ սպասում եմ փաստաթղթերիս պատրաստ լինելուն, որից հետո կկարողանամ աշխատել եւ վարձակալել իմ բնակարանը»:
Գրիգորը նշում է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ հեռուստաեթերին եւ շուտով հեռուստադիտողին կներկայանա նորանոր դերերով.
«Ես այստեղ եմ հենց այդ նպատակով. նկարահանվելն իմ ամենասիրած աշխատանքն է: Դա իմ հոբբին է եւ ես պատրաստ եմ նոր կերպարներով ներկայանալ էկրաններին: Խոստանում եմ երկար չսպասեցնել»:
Գրիգորը նշում է, որ արդեն կարոտում է Հայաստանը.
«Հայաստանը երբեք չեմ մոռանա: Այն իմ հոգու եւ սրտի մեջ է: Կարոտում եմ օդն ու ջուրը, արդեն կարոտում եմ բոլորին` ընկերներիս, հարազատներիս…Չի բացառվում, որ օրերից մի օր կվերադառնամ իմ հայրենիք, որտեղ ծնվել, մեծացել, ապրել ու սիրել եմ…»
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին