Դե ինչ, սկսվեց: Famous երգի տեսահոլովակը՝ բազմաթիվ հանրահայտ մերկ մարդկանց՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի, Ռիհաննայի, Քրիս Բրաունի, Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշ-կրտսերի, Ռեյ Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Քոսբիի ու Քեյթլին Ջենների մասնակցությամբ, հնարավոր չէ հենց այնպես դիտել։ Այն Youtube–ում խիստ կանոկարգված է, այնպես որ Ուեսթի երկրպագուները թող մեզ ներեն, բայց մենք այն չենք կարող հիմա ձեզ ցույց տալ, չնայած դուք այն կարող եք դիտել Քանյեի Youtube ալիքում:

Այն, որ տեսահոլովակը դառնալու է սկանդալների աղբյուր, պարզ դարձավ միանգամից ու եթե Դոնալդ Թրամփն ու Ջորջ Բուշ կրտսերը հումորով վերաբերվեցին Քանյեի ստեղծագործությանը, իսկ ահա Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Ռեյ Ջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է բարկացած դիմել է Ուեսթին: Օրերս Ռեյը (այն նույն բոյֆրենդը, որի հետ Քիմը 2004-ին սեքս տեսաերիզ էր ձայնագրել, իսկ հետո 2007-ին այն հրապարակվել էր ու հասանելի դարձել բոլորին) հայտնել է, որ Քանյեի նոր տեսաահոլովակը խնդիրներ է ստեղծում իր անձնական կյանքում, քանի որ նրա հարսնացուին դուր չի գալիս այն ամենը, ինչ կատարվում է:

Շարունակությունն ավելի հետաքրքիր է դառնում: 35-ամյա Ռեյ Ջին որոշել է օրինական քայլեր ձեռնարկել Ուեսթի դեմ:
«Ռեյ Ջին բարկացած է: Նրանից ոչ ոք թույլատրություն չի հարցրել տեսահոլովակում նրա մասնակցության համար՝ թեկուզ մոմե մանեկենի դերում: Մենք մտադիր ենք օրինական քայլեր ձեռնարկել ընդհուպ մինչեւ դատարան: Քանյեն մշտապես անում է դա: Արդեն չորրորդ անգամ վեց ամսում: Չի կարելի նման բաներ անել ու չփոխհատուցել բարոյական վնասը»- ասել է Ռեյի մենեջեր Դեւ իդ Ուեյնթրաբը Heat magazine-ին տված հարցազրույցում:

Ի դեպ, Քանյեն ինքը տեսահոլովակի պրեմիերայից հետո արդեն հայտարարել էր, որ սպասում է, թե երբ են իրեն դատի տալու:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո12:38, 15 սեպտեմբերի
Սեյվիթին ցնցել է նորաձևության շաբաթը. արծաթափայլ «փշոտ» մազերը հազիվ էին թաքցնում նրա փարթամ կուրծքը12:19, 15 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը «Էմմի»-ում վերածվել է ոսկե աստվածուհու. 109,000 դոլար արժողությամբ զարդերը լրացրել են նրա կերպարը11:30, 15 սեպտեմբերի
Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար10:49, 15 սեպտեմբերի
Մերկ, ոսկեգույն և լիովին վայրի. Մեգ Սթալթերը ցնցել է Էմմիի հյուրերին իր հանդերձանքով10:21, 15 սեպտեմբերի
Մահացել է Մերիլին Մոնրոյի, Շերի և Դիանա Ռոսի լեգենդար դիզայներ Բոբ Մաքին09:00, 15 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 սեպտեմբերի
Մի սպանության պատմություն. միլիարդատերը, ժառանգորդ կինը և բուժեղբոր խելահեղ ծրագիրը22:22, 14 սեպտեմբերի
Գինով և ոստրեներով մարաթոն. Ֆրանսիայի ամենախենթ վազքարշավը21:21, 14 սեպտեմբերի
50 հազար դոլար՝ ապագա կնոջ համար. տղամարդը պրոֆեսիոնալ խնամախոս է վարձել ու յոթ ամիս անց ամուսնության առաջարկություն արել20:34, 14 սեպտեմբերի
Ամսական 99 դոլար սիրո համար. միայնակ տղամարդկանց առաջարկում են ստեղծել կատարյալ ընկերուհի, որը երբեք չի մերժի