«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի բացումը հուլիսի 10-ին կկայանա Համո Բեկնազարյանի՝ իր տեսակի մեջ բացառիկ «Զարե» քրդական թեմայով ֆիլմով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի կազմակերպիչներից, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
«Սրանով մենք ցանկանում ենք ցույց տալ հայ ազգի աչալրջությունն ու ուշադրությունը այս թեմայի վերաբերյալ»,-ասաց նա։
Այս տարի, կազմակերպիչների խոսքով, սպասվում է հարուստ արտամրցութային ծրագիր։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի համատեղ իրականացրած «Գերմանական կինոյի օր» ծրագրի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կտա վայելել գերմանացի ռեժիսորների լավագույն ժամանակակից գործերը։ Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ տեղի կունենա նաև գերմանահունգարական ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։
«Ոսկե ծիրանը» Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ կենրկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։
Փառատոնը կունենա նաև «Լեհական կինոյի օր», որի ժամանակ կցուցադրվեն Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը։
Փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում ընդգրկված են ռուսական արտադրության ֆիլմեր՝ «Ինսայթ» (Ալեոսանդր Կոտտ), «Ձախ ափին հանդիման» (Եվգենի Գրիգորեւ)։
«Ֆրանսիական նոր կինո» ծրագրը ներառում է վերջին շրջանում նկարահանված ֆրանսիական լավագույն ֆիլմերը։ Ծրագրի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմով։
«Ամեն տարի հաճույք եմ ստանում այս փառատոնից, երբ բոլոր կինոմանները համախմբվում են, իսկ հայկական ծիրանի բույրն ուղեկցում է մեզ ամենուրեք։ Կցանկանայի նաև գոհունակությունս հայտնել փառատոնի պատվավոր հյուրի՝ Ժակլին Բիսեի ներկայության առիթով, որն իր գործունեությամբ միշտ կապված է եղել Ֆրանսիայի հետ»,– ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի առաջին խորհրդական Նիկոլա Ֆայը։
Սուսաննա Հարությունյանը երիտասարդներին խորհուրդ տվեց բաց չթողնել հատկապես գերմանական «24 շաբաթ» և ֆրանսիական «Գալիք» ֆիլմերը։
Տաթեւեր Լազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ