Գույներ, վազք, խելահեղություն փողոցներում. մեր մայրաքաղաքում նորից «գունավոր վազքի» մրցույթ է կայացել։
Մինչ երիտասարդությունը տարված էր ներկերով՝ Սոֆի Մխեյանը և DJ Smoke-ը բոլորին ուրախացնում էին իրենց հիթերով։
«Ինքս պատրաստ եմ միանալ այն ամենին, ինչը կապված է առողջ կենսակերպի եւ բարեգործության հետ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջոցառումն իրականացվում է եւ ուրախ եմ, որ ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության»,-մեզ հետ զրույցում նշեց Սոֆի Մխեյանը։
Միջոցառմանը մասնակցել են բոլոր ցանկացողները, որոնք մարաթոն էին կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ Իսակովի պողոտայի շուրջ։ Վազքի առանձնահատկությունը գունափոշին էր։
«Առողջ կենսակերպն այսօրվա թրենդներից մեկն է եւ մեր երիտասարդությունը սիրով մասնակցում է այս նախաձեռնությանը եւ պատրաստ է նաեւ աջակցել բարեգործական միտումներին։ Հուսով ենք՝ մեր այսօրվա բոլոր մասնակիցների կյանքն էլ օրվա պես գունեղ եւ պայծառ կլինի»,-ասում է միջոցառման կազմակերպիչներից Գայանե Մանուկյանը։
Yerevan Color Run միջոցառման հաղթողներին եւ ողջ խենթություններին հետեւեք NEWS.am STYLE-ի տեսանյութի եւ ֆոտոռեպորտաժի միջոցով։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով