Բելգիայում բնակվող հայ երգչուհի Keyoh-ը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Նրան ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին միացանք նաեւ մենք եւ ճշտեցինք երգչուհու ծննդյան օրվա ամենահետաքրքիր մանրամասները.
«Ուղիղ ժամը 12-ին ինձ զանգահարեցին Հայաստանում բնակվող փոքրիկ զարմուհիներս` Անուշիկն ու Մանեն եւ որպես նվեր ինձ ուղարկեցին իրենց կողմից պատրաստված բացիկները: Ինձ դա այնքան հուզեց, որ հետո թաքուն արտասվեցի»,-պատմում է երգչուհին, որի նվերների մեջ երեկ գերաշկռում էին վարդերը:
«Հիմնականում ինձ նվիրել են նոր տանս համար նախատեսված պարագաներ. Այնտեղ կտեղափոխվենք ամուսնանալուց հետո: Բայց ամենայուրահատուկ նվերը ստացել եմ փեսացուիցս` Ջեյսոնից: Մի անգամ նրան ասել էի, որ շատ կցանկանայի ունենալ ոսկե վանդակ, որտեղ կլինեին թռչուններ: Ահա, թե ինչով նա ինձ անակնկալի բերեց առավոտյան եւ նաեւ նվիրեց վարդերով զարդարված գեղեցիկ մի տուփ»:
Իր ծննդյան տարեդարձը KeyOh-ը նշել է ընտանիքի անդամներ հետ:
«Դե գիտեք` հայկական ավանդական ձեւով եմ նշել ծնունդս` խորոված, կենացներ… Սակայն ծննդյանս երեկույթը կնշենք հուլիսի 17-ին` քույրիկիս հետ միասին, քանի որ այդ օրն էլ նրա ծննդյան տարեդարձն է եւ մենք միշտ այն միասին ենք տոնում: Կարծում եմ` այգում մի երկույթ կկազմակերպենք եւ կհրավիրենք մեր մտերիմ ընկերներին ու հարազատներին»:
Ինչպես շատ հոբելյարներ` Keyoh-ը եւս երազանք է պահում ծննդյան օրը.
«Բայց երազանքիս մասին այսօր չեմ խոսի. չէ՞որ, այդպես այն չի կատարվի»:
Երգչուհու համար կատարյալ են այն ծննդյան տոները, որոնք նա նշում է ընկերների եւ ընտանիքի անդամների հետ.
«Նրանք ամեն ինչ անում են, որ օրս անմոռանալի անցնի: Այս տարի էլ շատ հատուկ օր ունեցա` դրական փոփոխություններով լի…»
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը