Ես չեմ անում
Չեմ վախենում որեւէ հարց տալուց: Նաեւ ինքս պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի: Երիտասարդ տարիներին մենք վախենում ենք պարզել այն, ինչ հասկանալի չէ, քանի որ չենք ուզում վախեցնել, լարել կամ վիրավորել տղամարդուն: Բայց հենց այդ անհստակությունն ու անորոշությունն էլ հետագայում վիրավորանք ու նստվածք է առաջացնոմ մեր հոգում: Ես այլեւս չեմ ուզում նման նստվածք կուտակել, դրա համար էլ ամեն ինչ ժամանակին պարզաբանում եմ:
2. Չեմ արդուկում տղամարդկանց վերնաշապիկները: Ես չեմ սիրում արդուկել: Ինձ համար նույնիսկ իմ վերնաշապիկներն արդուկելն է բարդ: Ես այլեւս տղամարդու համար չեմ անում որեւէ բան, ինչն ինձ համար տհաճ է: Եթե նա սիրում է ինձ՝ նա ինքը կարդուկի իր վերնաշապիկը:
3. Սեքսը սիրո հետ չեմ շփոթում: Սեքսը կարող է կապ ունենալ սիրո հետ, կարող է եւ չունենալ: Սերը ինձ համար սեփական վերնաշապիկը արդուկելն է, առավոտյան ինձ հետ միասին լռելը, որովհետեւ ես չեմ սիրում խոսել, իմ կատվի անունը հիշելը, նաեւ այն՝ թե քանի գդալ շաքարավազ եմ լցնում սուրճի մեջ, մայիսին թարմ, անձրեւից խոնավ վարդակակաչներ բերելը, անսարք ծորակը գալ ու լուռումունջ սարքելը: Եթե այդ ամենը չկա ու կա միայն սեքս, ուրեմն մենք ընդամենը սեքս է, ուրիշ ոչինչ:
4. Չեմ խանդում տղամարդուն նրա ընկերների կամ աշխատանքի հանդեպ: Կամ էլ անցած հարաբերություններից ունեցած երեխաների հանդեպ: Եթե տղամարդը սիրում է ինձ, նա ինձ համար ժամանակ կգտնի: Ինձ կընդգրկի իր խորհրդակցությունների, ուղեւորությունների, ընկերների հետ ֆուտբոլի կամ որդու հետ ձկնորսության ծանրաբեռնված գրաֆիկում: Իսկ ես չեմ խանդում, քանի որ ինքս էլ ապրում եմ հագեցած կյանքով: Եթե երկուսս էլ ժամանակ ենք գտնում իրար համար, ուրեմն ամեն ինչ լավ է: Եթե հարաբերությունների համար ժամանակ միայն ես եմ գտնում, իսկ տղամարդը այդ ընթացքում զբաղված է, ուրեմն ես պետք է ուրիշին փնտրեմ հարաբերությունների համար:
5. Չեմ ձգտում ավելի լավ տեսք ունենալ տղամարդու համար: Հակառակը ծանոթության պահին ես կարող եմ նույնիսկ ավելի վատ, ավելի կոպիտ, ավելի ցինիկ ու շիտակ լինել: Առանց կաշկանդվելու պատմել իմ խնդիրների ու դժվարությունների մասին: Նա, ում պետք է՝ միշտ ավելի խորաթափանց կգտնվի ու կնկատի ամեն ինչ: Իսկ եթե նրան պետք չի՝ կանցնի ձեր կողքով:
Աղբյուր՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին