№1. Հավերժ սեր
Նեյրովիզուալացման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել հասկանալ, թե ինչպես է աշխատում սիրահարված մարդու ուղեղը։ Բանն այն է, որ ուժեղ ռոմանտիկ հրապուրման պահին, էնդորֆինների քանակն աճում է՝ ճնշելով ուղեղի այն հատվածի ակտիվությունը, որը պատասխանատու է քննադատական մտածելակերպի համար։ Նման վիճակը չի կարող երկար շարունակվել, հակառակ դեպքում կսպառնար մարդ տեսակի գոյությանը։ Այդուհանդերձ էնդորֆինների վերելքը բավական երկար է տեւում, որպեսզի սիրահարները հասցնեն երեխա ունենալ։ Եվ քանի որ մարդու հիմնական էվոլյուցիոն խնդիրը լուծված է, բնությունն անխղճորեն «հանում է էնդորֆինային ասեղը»։ Դա չի նշանակում, որ հարաբերություններն ավարտվում են, եւ ընտանեկան երջանկությունն այլեւս անհնար է։ Պարզապես հետագա կապը հիմնվում է այլ, ավելի կայուն զգացմունքների վրա, այլ ոչ թե առաջին տարիների ամենակուլ կրքի։
№2. Ֆրանսիական համբույրը պետք է երկար տեւի
Բացարձակապես այդպես չէ։ Իսկական ֆրանսիական համբույրը 2-3 րոպե է տեւում։ Ամեն բանի պատճառը հոլիվուդյան ֆիլմերն են, որտեղ զույգերը միաձուլվում են երկարատեւ համբույրի մեջ։
№3. Տղամարդու էրոգեն գոտին սեռական օրգաններն են
Իրականում ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են սուր սեռական հաճույք ստանալ նաեւ մարմնի այլ մասերի շոյանքից։ Պարզապես տղամարդու մարմնի զգայունությունն ավելի թույլ է, իսկ դա նշանակում է, որ նրան պետք է ավելի ուժեղ շոյել։
№4. Լավ սիրեկան/սիրուհի լինելն ամեն մեկի տաղանդը չէ
Սեքսում ի սկզբանե բոլորն հավասար են։ Այո, ոմանք ավելի զգայական են, ոմանք՝ պակաս։ Սակայն տեխնիկական կողմից ի ծնե մենք զրո ենք։ Այդ պատճառով որակյալ սեքսի արվեստը սովորելը երբեք ուշ չէ։
№5. Պարտադիր չէ, որ կինն օրգազմ ապրի
Այն էլ ինչպես է պարտադիր։ Աղջիկների 90 տոկոսը կհիշի մի պատմություն, երբ մերձեցման սպասումը հիասթափությամբ է ավարտվել։ Եվ եթե հարաբերությունների սկզբում հուզական ապրումները կարող են փոխհատուցել անորակ սեքսը, ապա հետագայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կամ ստիպված են գիտակցաբար զոհաբերել իրենց հաճույքը կամ առհասարակ խաչ քաշել իրենց վրա՝ ասելով, թե երեւի պատճառն իմ մեջ է։ Դա ծայրահեղություն է, որը չպետք է լինի։ Եթե դու օրգազմ չես ունենում, ամենայն հավանականությամբ, խնդիրը ոչ թե քո մեջ է, այլ զուգընկերոջ։
№6 Պոռնոֆիլմերը սովորեցնում են սեքսով զբաղվել
Պոռնկագրական ֆիլմերը ներկայացման նման մի բան են, որոնք նկարահանում են տղամարդիկ տղամարդկանց համար։ Ինչպես ցանկացած այլ ֆիլմում, այստեղ կա սցենար, դերասաններ, խաղ։ Գեղեցիկ եւ գրգռող նկարի ստեղծման վրա մի ամբողջ նկարահանող խումբ է աշխատում, նկարահանվում են բազմաթիվ դուբլեր, օգտագործվում են հատուկ առարկաներ, օրինակ, արհեստական սերմնահեղուկ։ Դա բոլորովին էլ որակյալ սեքսի ձեռնարկ չէ։ Պոռնոֆիլմերը ստիպում են մտածել, որ կինը պետք է գրգռվի բառացիորեն ամեն հպումից։ Ցավոք, շատ տղամարդիկ կարծում են, որ եթե կինը չի տնքում հաճույքից, երբ իրենք նրան շոյում են այնպես, ինչպես մետրոյի բռնատեղը, նշանակում է, որ նա ֆրիգիդ է։ Իրականում բանն այն է, որ նման հպումներով հնարավոր է միայն տաքացնել կնոջը ցուրտ ձմեռային երեկոներին։
№7. Կարեւորը G կետը գտնելն է
Առաջին հերթին գիտնականները վաղուց ապացուցել են, որ նման կետ գոյություն չունի։ Նյարդային վերջույթները, որոնց խթանելը կարող է հաճույք պատճառել, գտնվում են ամբողջ մարմնով մեկ։ Երկրորդ հերթին, եթե կինը պարզապես գրգռված չէ, դժվար թե նա հաճույք ստանա։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»