1. Ով ավելի շատ է սիրախաղի օգնությանը դիմում, նրան ավելի շատ ուշադրություն է բաժին հասնում:
Ամենաշատ ուշադրությունը ոչ թե ամենագրավիչներին է բաժին հասնում, այլ ամենակոկետներին: Եթե հակառակ սեռի ներկայացուցչին ժամում 35 «ազդանշան» ուղարկեք, ապա կարող եք հույս ունենալ, որ այդ ժամանակահատվածում միջինը չորս փոքր ռոմանտիկ արկած կլինի:
Հնարավոր է, որ 35 ազդանշանը չափից շատ է, սակայն կոկետ աղջիկը, գիտակցաբար թե ենթագիտակցաբար անդադար ազդանշաններ է ուղարկում: Ազդանշան կարող է համարվել եւ գլխի շարժումը, եւ թեթեւ հպումը:
2. Բավարար է երեք կարճատեւ հայացք
Որպեսզի մարդը սկսի կռահել, որ դուք հետաքրքրվել եք իրենով, բավական է նրա վրա ընդամենը երեք հայացք նետել: Մի խորամանկություն եւս. որեւէ մեկի ուշադրությունը գրավելու համար պետք է որսալ նրա հայացքը ու 2-3 վայրկյան պահել: (Դա կարող է շատ կարճ թվալ, բայց իրականում հավերժություն կթվա, ոչ ռոմանտիկ հայացքները միջինը1.18 վայրկյան են տեւում):
Ժպիտը, որի ժամանակ աչքերի անկյուններում «սագի տոտիկներ» են առաջանում՝ լավ նշան է:
3. Եթե ժպտալիս մարդու աչքերի անկյուններում «սագի տոտիկներ» են առաջանում՝ ուրեմն նա անկեղծորեն ուրախ է տեսնել ձեզ: Իսկ եթե ձեզ ժպտում են, բայց «տոտիկներ» չեն առաջանում՝ ուրեմն ամենայն հավանականությամբ այդ ժպիտը կեղծ է:
4. Ինտերնետով սիրախաղը ամենահեշտն է
Facebook -ում ընկերների հետ, կամ Skype –ի տեսաչաթերով անծանոթների հետ սիրախաղ անելը շատ հեշտ է դարձել:
Օրինակ սեքսթինգը, ինտիմ բովանդակության, «սմս»-ների՝ սովորաբար լուսաննկարների փոխանակությունը համարվում է դեռահասների զբաղմունք: Սակայնն 2252 մեծահասակների շրջանում 2010-ին կատարված հեռախոսային հարցումից պարզվել է, որ նման ժամանցը բնորոշ է հիմնականում 18-29 տարեկաններին:
Տարիքային այդ կատեգորիայի մասնակիցների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ էրոտիկ բնույթի լուսանկարներ է ստացել նրանցից, ում հետ ծանոթ է եղել, իսկ 13 տոկոսը ասել է, որ ինքն է նման լուսանկարներ ուղարկել
5. Երբեմն կոկետ շարժումները բոլորովին այն չեն նշանակում, ինչ մեզ կարող է թվալ
Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ հակված են ընկերական դրսեւորումները սիրախաղի հետ շփոթել:
6. Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է նա վերաբերվում ձեզ՝ ուշադրություն դարձրեք նրա ոտնաթաթերին:
Մարդու ոտնաթաթերը սովորաբար ուղղված են այն կողմը, ուր նա մտադիր է գնալ, դրա համար էլ եթե ոտքի բութ մատը ձեր կողմն է ուղղված՝ դա լավ նշան է: Եթե հակառակ ուղղությամբ՝ դա այդքան էլ լավ նշան չէ: Իսկ եթե դրանք մեկը մյուսին են ուղղված՝ էլի վատ չէ: Դա նշանակում է, որ մարդը ենթագիտակցաբար փորձում է անվնաս ու հասանելի թվալ ու միանգամայն հնարավոր է, որ դուք նրան դուր եք գալիս ու նույնիսկ շատ:
7. Նմանակումը հրապուրված լինելու դրսեւորում է
Մենք նմանակում ենք այն մարդկանց, որոնք մեզ դուր են գալիս: Այնպես որ եթե ուզում եք հասկանալ, թե որքանով եք դուք գալիս որեւէ մեկին՝ նայեք ժամացույցին կամ քորեք ձեռքը կամ էլ ոտքը ոտքին գցեք ու ուշադիր հետեւեք, կկրկնի նա այդ նույն շարժումը, թե՞ ոչ: Դա կնշանակի, որ ձեր օբյեկտը ենթագիտակցաբար փորձում է նմանակել ձեզ, ինչը լավ նշան է
Աղբյուր՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ