1.Վախ կոնֆիլկտներից
Սա հատուկ է այն զույգերին, որոնք կարծես թե իրենց գխավոր նպատակն են դարձնում «միայն թե չվիճենք» սկզբունքը։ Բոլոր անհամաձայնությունները, որոնք ծագում են ամուսինների միջեւ, շարունակում են լռության մատնվել։ Նման հարաբերություններում վստահությունը սկսում է անշեղորեն նվազել այն պատճառով, որ զուգընկերները չեն կիսվում իրենց ապրումներով։
Հարաբերությունները վերածվում են առօրյա կենցաղի, ամուսինները սկսում են իրենց միայնակ զգալ։ Շատ հաճախ այդ փուլում զույգերից մեկը կարող է արտամուսնական կապ ունենալ՝ ընդ որում դա շատ վատ քողարկելով։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում անգիտակցաբար. զուգընկերն ասես ուզում է, որ իր դավաճանության մասին իմանան, եւ այդպես նա միգուցե կարող է սիրելի ուշադրությունը հրավիրել հարաբերություններում խնդիրների վրա։ Հաշտվելու շանսն այս դեպքում առաջանում է, երբ երկուսն էլ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել առկա խնդիրների մասին անկեղծ խոսակցությունների բացակայության համար։
Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ լավ
2. Վախ խոցելիությունից
Սա կոնֆլիկտներից ունեցած վախի հակառակ երեսն է։ Այստեղ, ընդհակառակը, ամուսինները շատ հաճախ են վիճում։ Որոշ ժամանակ անց վեճերը դառնում են շփման միջոց։ Սակայն դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Զույգը շատ է վախենում բացվել եւ ցույց տալ իր թույլ կողմերը։ Դրա փոխարեն իշխող է ուժն ու ճշմարտացիությունը ցուցադրելու ցանկությունը։ Նման հարաբերությունները սկսվում են նմանվել խաղի, որտեղ զգացմունքները տեղ չունեն։ Դա, իր հերթին, հանգեցնում է միայնության զգացողության, իսկ դա նշանակում է նաեւ՝ դավաճանության։ Սովորաբար նման դավաճանություններն արագ բացահայտվում են, քանի որ դավաճանող կողմը առանձնապես չի էլ փորձում թաքցնել։ Հաշտեցումը հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմն էլ խոստովանում են իրենց մեղքը «ես ճիշտ եմ, իսկ դու ոչ» խաղի մեջ։
Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ լավ
3. Լուրջ հարաբերություններ կառուցելու անկարողություն
Հենց որ զույգն անցնում է հարաբերությունների «կոնֆետա–ծաղկեփնջային փուլը», եւ զուգընկերները սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, նրանց նախկին աշխարհը փլուզվում է։ Շատ հաճախ նրանք, մի լավ ուտելով միմյանց նյարդերը, բաժանվում են ու անմիջապես սկսում նոր սեր փնտրել։ Ստացվում է հավերժական փակ շրջան. նրանք դատապարտված են փնտրել այդ սերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենք ի վիճակի չեն երկարատաեւ ու լուրջ հարաբերություններ կառուցել, եւ որ անհրաժեշտ է ինչ–որ բան անել, եթե ուզում են ամուր հարաբերություններ ունենալ։
Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ վատ
4. Ւնքնախաբեություն
Նման մարդիկ սիրահարված են իրենց մասին պատկերացումներին՝ որպես օրինակելի ընտանեկան մարդ եւ իդեալական ամուսին։ Բայց նրանք իրականում սիրում են իրենց սիրուհուն/սիրեկանին։ Արտամուսնական իրենց հարաբերություններին նրանք նույնիսկ չեն էլ նայում որպես դավաճանության։ Նրանք իրենց հիանալի, բարի, պատասխանատու են համարում, թեպետ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ զգացմունքներ ունեն նրանք զուգընկերոջ նկատմամբ։ Նման դավաճանությունները շատ հաճախ չեն բացահայտվում։ Իսկ եթե անգամ բացահայտվում են, ապա առավել հաճախ այն պատճառով, որ սիրուհին սկսում է շփվել կնոջ հետ։
Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ վատ
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ