Խոյ
Խոյերի հետ խմելու կանոնը՝ երբեք չխմել Խոյերի հետ: Եթե Ձեզ բախտ է վիճակվել հարբել նրանց հետ՝ անպայման ապահովեք Ջրհոսի ներկայությունը, որպեսզի նա ժամանակին բաժանի Ձեզ բաժակից: Այլապես առավոտյան Դուք կզարթնեք անհայտ մի տեղ և կիմանաք, որ երեկ ամուսանցել եք ինչ-որ ուսուցչուհու հետ և դրան զուգահեռ վիրավորել եք մի լավ մարդու: Ձեր երեկվա արկածների մասին պատմությունները Խոյը կպատմի բացարձակ սթափ հայացքով, որը, գլուխը թափահարելով, կասի. «ընդամենը մեկ կաթիլից պատմությունների մեջ ընկար»: Իսկ Խոյերին հարկ է հիշել, որ կենդանակերպի այլ նշանների ֆիզիոլոգիան զիջում է եւ ալկոհոլային խմիչքը հարբեցնում է նրանց։
Ցուլ
Նույնիսկ եթե ցուլը հարբած է, նա սթափ է. ամեն դեպքում այդպես է իրեն պահում: Նույնիսկ չորեքթաթ սողացող Ցուլը կուրորեն հավատում է, որ ամեն բան դեռ նոր է սկսվում: Նրանք կյանքից վերցնում են ամեն բան, և դա իրենց դիրքորոշումն է: Իրենց մոտ ամեն հարցում պետք է լիություն լինի. դա վերաբերվում է նաև ալկոհոլին: Ցուլի հետ մեկ սեղանի շուրջ նստելիս խորհուրդ չի տրվում տնտեսել: Չնայած որ մեկ շիշ բերելու համար Դուք ոչ հաճելի արահայտություն կլսեք Ձեր հասցեին, բայց երկու շիշն էլ չի փրկի իրավիճակը, որովհետև երկու շիշ դատարկելուց հետո նա կվերածվի է կատաղած, կարմիր աչքերով մի ցլի և կոչնչացնի իր ճանապարհին հանդիպող ամենը՝ մանուշակները, թեյի կոբալտե սպասքը և Ձեր ջերմ վերաբերմունքը:
Երկվորյակներ
Ալկոհոլի ազդեցության տակ Երկվորյակների բնատուր երկակիությունը խախտվում է՝ գլխավոր դերը տալով անհատականություններից մեկին: Եթե հաջողվի, ապա աշխարհին կներկայանա զվարճախոս, երգող ու ծիծաղեցնող մի անձնավորություն: Եթե ոչ՝ մարդու ահարկու մի տեսակ, որն ատում է բոլորին և ցանկանում է ամեն կերպ վերացնել իրենց: Այստեղ Երկվորյակի ընկերակիցները կարող են շատ նոր բան իմանալ իրենց մասին՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ կյանքի դիրքորոշումով: Իսկ առավոտյան Երկվորյակը կզարմանա, թե ինչպե՞ս կարելի վիրավորվել հարբած մարդուց:
Խեցգետին
Խեցգետնին իսկապես ճանաչելու համար պետք է խմեցնել: Ծպտանքի այս վարպետը ալկոհոլի ազդեցության տակ վերջապես բացահայտվում է և հրաժեշտ է տալիս իր կաշկանդվածությանը:
Սթափ Խեցգետին կնոջը ինքնաբուխ սեքսի դրդելը պրակտիկորեն գրեթե անհնար է, սակայն գինովցած կին-Խեցգետինն ինքն է խնդրում… Առավոտյան Խեցգետինն, իհարկե, թաքնվում է իր կարծր ծածկոցի տակ, որտեղ տրվում է լուռ տառապանքների:
Առյուծ
Հարբած Առյուծին սթափից տարբերելու համար կա միայն մեկ տարբերակ՝ օգտագործած խմիչքի քանակությանը համամասնաբար մեծացող դեցիբելները: Եվս մեկ բան՝ սթափ Առյուծը իր, իր արկածների և հաղթանակների մասին պատմելիս պարբերաբար դադարներ է անում՝ շունչ քաշելու համար: Իսկ հարբած Առյուծը շունչ առնելու ժամանակը չունի՝ նա զբաղված է իր անձի մասին պատմություններով, չէ՞ որ 20 ընկերակիցների մեջ գտնվել է «այն երջանիկը», որը բացարձակ տեղյակ չէ այս ամենից:
Կույս
Հարց՝ ինչո՞ւ են խմում Կույսերը: Հավանաբար հարբած ժամանակ Կույսի ոգին ժամանակավոր լքում է մարմինը՝ անծայրածիր երկնքում սավառնելու համար: Իսկ Երկրիս երեսին այդ փուլերը հետևյալն են. կոկտեյլի առաջին բաժակը՝ ես այնքան հարբած եմ, կեսգիշեր՝ ես բոլորիդ սիրում եմ, առավոտյան՝ որտե՞ղ է ասպիրինը:
Երիտասարդ կույսի համար առավոտը կարող է սկսվել նորությունից այն մասին, որ նա արդեն կույս չէ, սակայն նոր կարգավիճակին անցնելու մանրամասները նա երբեք չի հիշի:
Կշեռք
Թեև վախենում են, սակայն սիրում են խմել, քանի որ միայն այդ ժամանակ են կորցնում ամեն բան կշռադատելու իրենց մոլուցքը՝ վերջապես միջավայրի հետ ներդաշնակությունը վերագտնելով: Լուսավոր իդեալի մշտական որոնումները ժամանակավոր դադարում են, քանի որ նրանք այն իրավիճակում են, երբ գոյություն չունեն հիմար տղամարդիկ և տգեղ կանայք: Բոլորն այնքան «սպիտակ են և փափուկ» և ինչպե՞ս կարելի էր այսքան ժամանակ գեղարվեստորեն չընկալել Տիեզերքը …Չնայած, առավոտյան Կշեռքները այրվելու են ամոթից՝ հիշելով եղբայրական կերուխումը…բայց դա առավոտյան…
Կարիճ
Խմում է այնքան, որ քաջություն հավաքի, այնուհետև կտրուկ դադար է վերցնում՝ լցնելով արդեն իր շուրջ նստածներին, շշուկով ասում է, որ թեթև ձեռք ունի: Սուտ է: Իր ձեռքն ասես մուրճ լինի, նույնիսկ ավելի ծանր: Սա նրա չար կատակն է. ծաղրել իր զոհին, որը փորձում է գետնից բարձրանալ: Եթե Ձեր գլխում Կարիճին հարբեցնելու և նրանից ինչ-որ տեղեկատվություն կորզելու կամ անկողին տանելու փայլուն միտք է առաջացել, ապա մոռացեք այդ մասին: Նա կհամաձայնի, սակայն խմել Կարիճի հետ խորհուրդ է տրվում միայն նրանց, ով ցանկություն ունի YouTube-ի աստղ դառնալ:
Աղեղնավոր
Հարբեցող, բարոյական, երջանիկ…դե արի ու հասկացի, թե ինչպես խմել նրա հետ: Առաջին դեպքում լյարդից կզրկվես, երկրորդ՝ կձանձրանաս՝ լսելով լյարդի և փայծաղի վրա ալկոհոլի վատ ազդեցության մասին դասախոսության միայն կեսը…Ցանկացած դեպքում, եթե հայտնվել եք շշի և Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, ամեն բան արեք նրա ցանկությամբ, քանի որ Աղեղնավորի հետ վիճելն անիմաստ է՝ ավելի լավ է նա ձեզ սպանի, քան նեղանա:
Այծեղջյուր
Հարբած Այծեղջյուրի գիտակցության բանաձևը հետևյալն է՝ 10-րդ աստիճանի բնավորությանը գումարել առողջ բանակության արմատը, բազմապատկած 1-ով: Այդ իրավիճակում Այծեղջյուրը հայտնվում է 3-րդ բաժակից հետո և այլևս չի փոխվում, որքան էլ խմի: Նրա զգուշավորությունից և փակվածությունից ոչինչ չի մնում։ Նա դառնում է հավաքույթի ամենաուրախ ոգին, որը աջ ու ձախ հաճոյախոսություններ է բաժանում և իր հասցեին հնչող կատակներն ընդունում խանդավառությամբ: Շատ մի ուրախացեք: Առավոտյան նա ամեն ինչ հիշելու է:
Ջրհոս
Հարբած Ջրհոսը մեկ ակնթարթում գլխիվայր շուռ կտա աշխարը: Թղթի կտորը գրչի օգնությամբ վերածվում է աստվածային տողերի, կտավը՝ համաշխարհային գեղանկարչությանը արժանի գլուխգործոցի: Նոր կրոնի կամ հեղափոխական-տնտեսագիտական մոդելի ստեղծում՝ հեշտությամբ: Սակայն, ցավոք, դա ոչ ոքի դեռ չի հաջողվել տեսնել: Ինչպես նաև հարբած Ջրհոսին, քանի որ մի փոքր խմելուց հետո նա բոլորին հաճելի երեկո է ցանկանում և հրաժեշտ տալիս:
Ձկներ
Եթե Ձուկը խմել է, հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Որովհետև մի քանի րոպեում խմած Ձուկը ունակ է վերապրել հույզերի ողջ տարափը: Եվ ոչ միայն վերապրել, նա դա ցուցադրում է: Մեկ մտահոգվում է, որ ոչ ոքի պետք չէ, մեկ էլ՝ սեղանի վրա պարում՝ մեկ վայրկյան առաջ լսած անեկդոտը՝ որպես իր հետ պատահած մի իրական դեպք պատմելով:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)