Հուլիսի 17-ին Լոնդոնում կայացել է ամենամյա Armenian Street Festival-ը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Փառատոնի, որի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ, հատուկ հյուրն այս տարի «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանն էր, որը սիրով ընդունել է կազմակերպիչների հրավերը։


Երգչուհին դուդուկահար Գեւորգ Կարապետյանի, ջութակահար Լեւոն Չիլինգարյանի եւ այլ ճանաչված հայերի հետ ելույթ է ունեցել 6-րդ Armenian Street Festival փառատոնի ժամանակ եւ բարձր տրամադրություն փոխանցել տեղի հայերին։


Փառատոնին ներկա էր նաեւ բրիտանական Wiwibloggs կայքը, որը չէր կարող անտեսել այն հանգամանքը, որ Եվրատեսիլ 2016-ի «հայկական Բեյոնսեն» եկել էր Բրիտանիայի մայրաքաղաք եւ պետք է ելույթ ունենար այնտեղ։
Իվետան կատարել է եւ իր սիրված երգերից մի քանիսը, եւ cover կատարումներ, եւ ներկայացրել է եվրատեսիլյան «LoveWave» հիթը։
Միջոցառման հանդիսավարն էր Նազենի Հովհաննիսյանը, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։
Ներկաներին նաեւ գրավել է Իվետայի եւ Գեւորգ Կարապետյանի համատեղ ելույթը, որի ընթացքում հայկական դուդուկի եւ զուռնայի հնչյունները տարածվել են ամբողջ Քենսինգթոնում։
Նշենք, որ այս անգամ միջոցառման ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Armenian Street Festival-ի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Wiwibloggs
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար